«Կաթոլիկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
 
== Կառուցվածք ==
Կաթոլիկ եկեղեցին ավանդական մյուս եկեղեցիներից տարբերվում է դավանաբանակնդավանաբանական, վարդապետական, ծիսական, եկեղեցական կառավարման, կազմակերպա-կանոնական յուրահատկություններով։ Ունի խիստ կենտրոնացված նվիրապետական կարգ։ Կաթոլիկ եկեղեցու գլուխը Հռոմի պապն է, նրա իշխանությունը ավելի բարձր է, քան [[Տիեզերական ժողովներ|Տիեզերական ժողովի]] իշխանությունը (լրիվ տիտղոսն է՝ ''Հռոմի եպիսկոպոս, Հիսուս Քրիստոսի տեղապահ, առաքյալների իշխանի ժառանգորդ, տիեզերական եկեղեցու գերագույն պոնտիֆիկ, Արևմուտքի պատրիարք, Իտալիայի գահերեց եպիսկոպոս (պրիմաս), Հռոմ. գավառի արքեպիսկոպոս և մետրոպոլիտ, Վատիկան քաղաք-պետության միապետ, Աստծո ստրկաց ստրուկ'')։ Համարվում է [[Պետրոս առաքյալ|Պետրոս առաքյալի]] տեղապահ ժառանգորդը։ Պապը կաթոլիկների կողմից ընկալվում է որպես Տիեզերական եկեղեցու գլուխ (մյուս եկեղեցիների համար Տիեզերական եկեղեցու գլուխն Աստված է). Քրիստոսն իր եկեղեցին որպես ժառանգություն փոխանցել է Պետրոս առաքյալին, նա էլ՝ իրեն հաջորդող Հռոմի եպիսկոպոսների (իմա՝ պապերին), ուստի պապը երկրի վրա Աստծո տեղապահն է և քրիստոնյա մյուս եկեղեցիների գլխավորը։ Պապի ու Աստծո միտքը և կամքը մեկ են, նա եկեղեցու միապետն է և գերագույն դատավորը, ունի հրեշտակներից, սրբերից և տիեզերական ժողովներից բարձր իշխանություն, դավանաբանական հարցերում անսխալ է (ըստ 1869–70 թվականի Վատիկանի I ժողովի պապի անսխալականության դոգմայի)։ Պապին կից գործում է կուրիան (վարչական մարմինը) և կարդինալների Կոլեգիան, որի ամբողջությունը Կոնսիստորիան (ժողով) է։ Պապի մահվան դեպքում նրա հաջորդին ընտրող արտակարգ ժողովը կոչվում է կոնկլավ (կողպված կամ դռնփակ սենյակ)։ Հավաքվում է պապի մահվանից հետո 11-րդ օրը և ընտրում պապ ձայների 2/3 մեծամասնությամբ ու ևս մեկ ձայնով՝ հավաքված կարդինալների թվից։ Կա կարդինալների երեք աստիճան՝ կարդինալ-եպիսկոպոս, կարդինալ-քահանա և կարդինալ-սարկավագ։ Կարդինալներն աշխատում են կոնգրեգացիաներում (սուրբ ժողովներում), որոնք վարչական և դատական մարմիններ են, ունեն իրենց գրասենյակները և վճռում են հավատի, դավանության, իրավունքի, բարոյականության, սրբադասման և այլ հարցեր։ Մի շարք կարևոր կոնգրեգացիաներում նախագահում է անձամբ պապը։ Հռոմից դուրս, մշտական կամ ժամանակավոր լիազորությամբ, գործում են պապի ներկայացուցիչներ՝ առաքելական փոխանորդներ, նվիրակներ, դիվանագիտական ներկայացուցիչներ (լեգատ)։ Թեմական առաջնորդ-եպիսկոպոսներին օծում է միայն պապը։ Նրանք կառավարում են պապին տված հնազանդության երդումով և իրենց աստիճանով ցածր են կարդինալներից։ Պապը հրավիրում է Կաթոլիկ եկեղեցու «տիեզերական» ժողովներ, հղում էնցիկլիկներ (կոնդակներ)։ Կաթոլիկ եկեղեցուն հատուկ երևույթ են «զինվոր»-միաբանությունները, որոնց վանքերը ենթարկվում են հիմնականում Հռոմում նստող իրենց գլխավորներին (գեներալ)։ Վանականները ճգնակյաց չեն, կատարում են եկեղեց-հաս. պարտականություններ։
 
== Դավանանք ==