«Նորմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
Նորմաններն ունեցան խոշոր մշակութային, քաղաքական և ռազմական դեր [[Միջնադարյան Եվրոպա]]յում և նույնիսկ [[Մերձավոր Արևելք]]ում։ Նրանք հայտնի էին իրենց ռազմական բարձր ոգու և վերջիվերջո նաև իրենց քրիստոնեական բարոյականության համար։ Ընդունելով [[կաթոլիկություն]], նորմանները դարձան վերջինիս մեծագույն պաշտպաններից մեկը<ref name="Norman" />։ Նրանք ընդունեցին տեղաբնիկների գալլա-ռոմանական լեզուն, և իրենց բարբառը հայտնի դարձավ որպես [[նորմանական ֆրանսերեն]]։ [[Նորմանդիայի դքսություն]]ը, որը ենթարկվում էր [[Ֆրանսիա]]յի արքային, [[միջնադար]]ի հզորագույն պետական կազմավորումներից էր<ref name=searle>Էլեանոր, Սիրլ, Գիշատչային բարեկամություն և նորմանական ուժի ստեղծումը 840-1066 թթ. ({{lang-en|Predatory Kinship and the Creation of Norman Power, 840–1066}}) (University of California Press, Բերքլի, 1988), էջ. 89</ref> Հիմնական հայտնի են որպես հիանալի զինվորներ, հատկապես ահ ու սարսափ էր տարածում նորմանական ծանր հեծելազորը։ Նորմանները հայտնի են նաև իրենց [[Ռոմանական ճարտարապետություն|յուրահատուկ ճարտարապետական ոճով]] և երաժշտական ավանդույթներով։ Հետագայում նորմանները հիմնեցին [[Սիցիլիայի թագավորություն]]ը, նվաճեցին [[Անգլիա]] և մասնակցելով [[խաչակրաց արշավանքներ]]ին հիմնեցին [[Անտիոքի դքսություն]]ը, հասան մինչև [[Կանարյան կղզիներ]] և մեծ քանակով ծառայում էին [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] բանակում։
 
Նորմանների նվաճած տարաքներումտարածքներում իրենց լեզվի և ավանդույթների միջոցով նրանք երկարատև հետք թողեցին տեղաբնիկ ժողովուրդների վրա<ref>{{cite web|url=http://www.bbc.co.uk/history/british/normans/hudson_norman_01.shtml|title=Ի՞նչ են արել նորմանները մեր համար|work=Ջոն Հուդսոն|publisher=[[BBC]]|date=փետրվարի 12, 2012|accessdate=հուլիսի 31, 2015}}</ref><ref>{{cite web|url=http://www.historytoday.com/r-allen-brown/norman-impact|title=Նորմանական ներգործություն|work=History Today, հատոր 36|publisher=History Today|date=փետրվարի 2, 1986|accessdate=հուլիսի 31, 2015}}</ref>
 
==Ծանոթագրություններ==