«Էվա Պերոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
#interwikiwomen
 
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Մարիա Էվա ԴուրանտեԴուարտե դե Պերոն''' ({{lang-es|María Eva Duarte de Perón}}, {{ԱԾ}}), [[Արգենտինայի նախագահ]] [[Խուան Պերոն]]ի (1895–1974) կինը և [[Արգենտինայի առաջին տիկին]]ը 1946 թվականից մինչև իր մահ՝ 1952 թվական: Նրան հաճախ անվանում են '''Էվա Պերոն''' կամ '''Էվիտա''':
 
Ծնվել է աղքատության մեջ, Պամպասի Լոս Տոլդոս գյուղում: Ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն է եղել: 1934 թվականին՝ 15 տարեկան հասակում տեղափոխվել է [[Բուենոս Այրես]]ի` դառնալու բեմի, ռադիոյի և կինոյի դերասանուհի: 1944 թվականի հունվարի 22-ին [[Լունա Պարկ (Բուենոս Այրես)|Լունա Պարկի]] մարզադաշտում Արգենտինայի [[Սան Խուան (Արգենտինա)|Սան Խուան]] քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով տեղի ունեցած բարեգործական միջոցառման ժամանակ նա հանդիպել է գնդապետ Խուան Պերոնին: Հաջորդ տարի նրանք ամուսանանում են: 1946 թվականին Խուան Պերոնն ընտրվել է Արգենտինայի նախագահ, առաջիկա 6 տարիների ընթացքում Եվա Պերոնը դարձել է ազդեցիկ Աշխատանքի ընդհանուր համադաշնությունում, հիմնականում հանդես գալով աշխատանքային իրավունքների օգտին: Նա նաև եղակավարել է Աշխատանքի և առողջապահության նախարարությունները, ստեղծեղ և ղեկավարել է [[Եվա Պերոն հիմնադրամ|Եվա Պերոն բարեգործական հիմնադրամ]]ը, Արգենտինայում հաղթել է [[կանանց ընտրական իրավունք]]ի համար և հիմնադրել և ղեկավարել է երկրի առաջին լայնամասշտաբ կանանց կուսակցությունը՝ «Կանանց պերոնիստական կուսակցությունտ»:
Տող 7.
 
Եվա Պերոնը դարձել է միջազգային հանրահայտ մշակույթի մի մասը<ref name="Fraser">Fraser & Navarro (1996).</ref>, առավել հայտնի է որպես երաժշտական «Էվիտա» մյուզիքլում (1976)<ref>Brantley, Ben. [https://www.nytimes.com/2006/07/03/theater/03evit.html?_r=1&scp=129&sq=eva%20peron&st=cse In London, a Pious 'Evita' for a Star-Struck Age]. New York Times: 3 July 2006.</ref>: Արգենտինայի ընտրված առաջին կին նախագահ [[Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներ]]ը և շատ այլ ղեկավարներ հավաստում են, որ իր սերնդի կանայնց համար Էվան «կրքի և մարտունակության օրինակ» է եղել<ref name="Cristina Fernandez de Kirchner of Argentina">{{cite news|url=http://www.time.com/time/world/article/0,8599,1666879,00.html |title=Time Magazine. Interview: Cristina Fernandez de Kirchner of Argentina |publisher=Time.com |date=29 September 2007 |accessdate=27 January 2011}}</ref>:
 
== Վաղ կյանք==
[[Պատկեր:Eva Perón - 1 comunión.jpg|thumb|left|upright|Էվա Դուրանտե առաջին սուրբ հաղորդության ժամանակ, 1926]]
 
=== Վաղ մանկություն ===
Էվայի կենսագրականը՝ «La Razon de mi Vida»<ref>Published in Argentina in 1952; subsequently published in English-speaking countries under the titles ''My Mission in Life'' and ''Evita by Evita''</ref> մանկական առիթների ոչ մի ժամկետ կամ հղում չի պարունակում և չի նշում նրա ծննդյան վայրը կամ ծննդյան անունը<ref name="razon">Perón (1952).</ref>: Խունինի քաղաքացիական ռեգիստրի տվյալներով ծննդյան վկայականը ցույց է տալիս, որ 1922 թվականի մայիսի 7-ին ծնվել է մի Մարիա Էվա Դուարտե: Նրա մկրտության վկայականը, սակայն, որպես ծննդյան օր թվարկում է 1919 թվականի մայիսի 7-ը «Էվա Մարիա Իբարգուրեն» անունով<ref name="Fraser 2-3">Fraser & Navarro (1996:2–3).</ref><ref>Act 495, from the Church "Capellanía Vicaria de Nuestra Señora del Pilar" registry of Baptisms for the year 1919, baptism took place on 21 November 1919</ref>:
 
Էվա Պերոնի մանկությունն անցել է Բուենոս Այրես նահանգի Խունին քաղաքում: Նրա հայրը` Խուան Դուարտեն, ֆրանսիական բասկյան ներգաղթյալներից էր, մայրը` Խուանա Իբարգուրնը, իսպանացի բասկ ներգաղթյալ էր<ref>{{cite news|last1=Astorga|first1=Antonio|title="Evita convenció a Franco para conmutar una pena de muerte"|url=http://www.abc.es/20110406/archivo/abci-cloppet-201104060326.html|accessdate=25 May 2016|newspaper=ABC|date=28 April 2011|language=Spanish}}</ref>: Խուան Դուարտեն, հարակից Չիվիլկոյից հարուս ագարակատերը, այնտեղ կին և ընտանիք ուներ: Այդ ժամանակաշրջանում Արգենտինայում ընդունված չէր , որ հարուստ մարդը շատ ընտանիքներ ունենա<ref name="Fraser 3">Fraser & Navarro (1996:3).</ref>:
 
Երբ Էվան մեկ տարեկան էր, Դուարտը մշտապես վերադարձավ իր օրինական ընտանիքի մոտ` թողնելով Խուանա Իբարգուրենին և նրա երեխաներին ծայրահեղ աղքատության մեջ: Իբարգուրենն ու նրա երեխաները ստիպված էին տեղափոխվել Խունինի ամենաաղքատ թաղամասը: Լոս Տոլդոսը Լաս Պամպասի շրջանի փոշոտ մի գյուղ էր և համարվում էր աղքատ անմարդաբնակ վայր: Իրեն և երեխաներին աջակցելու համար Իբարգուրենը հաևանների համար հագուստներ էր կարում: Ընտանիքը ցնցված էր հոր հեռանալով և արգենտինական օրենքի տակ գտնվող երեխաների անօրինական կարգավիճակով, և, հետևաբար, մի փոքր մեկուսացված էր: Կյանքի այս հատվածի հեռացման ցանկությունը կարող էր Էվային դրդել 1945 թվականին ոչնչացնել իր ծննդյան վկայականը<ref name="Borroni, Otelo 1970"/>{{page needed|date=October 2015}}<ref name="Fraser 4">Fraser & Navarro (1996:4).</ref>:
 
Երբ Դուարտը հանկարծի մահացավ և նրա սիրուհին ու նրանց երեխաները ձգտում էին մասնակցել իր հուղարկավորությանը, եկեղեցու դարպասների մոտ տհաճ տեսարան տեղի ունեցավ: Թեև Խուանային և երեխաներին թույլատրեցինն մտնել և իրենց հարգանքի տուրքը մատուցել Դուարտեին, նրանց արագ դուրս հրավիրեցին եկեղեցուց: Տիկին Խուան Դուարտեն չէր ուզում իր ամուսնու սիրուհուն և երեխաներին տեսնել թաղման ժամանակ, և որպես օրինական կնոջ կամք, նրա հրամանները կատարվում էին:
 
== Մատենագիտություն ==