«Լասե Կրիստենսեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆուտբոլիստ | անուն = Լասե Կրիստենսեն | բնագիր անուն = Lasse Vigen Christensen | պատկեր = Lasse Vigen Chris...»:
(Տարբերություն չկա)

11:28, 18 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Լասե Վիգեն Կրիստենսեն (դան․՝ Lasse Vigen Christensen; օգոստոսի 15, 1994(1994-08-15)[2][3], Էսբյերգ, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, դանիական Բրոնդբյու ակումբի կիսապաշտպան։

Լասե Կրիստենսեն
Lasse Vigen Christensen
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լասե Վիգեն Կրիստենսեն
Ազգությունը դանիացի
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 15, 1994(1994-08-15)[2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Էսբյերգ, Ribe County, Դանիա
Հասակ 178[1] սմ
Քաշ 75[4] կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա «Բրոնդբյու»
Համար 21
Պատանեկան կարիերա
Դանիա «Էսբերգ»
2010-2012 Դանիա «Միդտյուլան»
2012-2015 Անգլիա «Ֆուլհեմ»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-2017 Անգլիա «Ֆուլհեմ» 56 (6)
2017   Անգլիա «Բերտիոն Ալբիոն» 16 (0)
2017-այժմ Դանիա «Բրոնդբյու» 7 (4)
Ազգային հավաքական
2009-2010 Դանիա Դանիա (մինչև 16) 7 (0)
2010-2011 Դանիա Դանիա (մինչև 17) 24 (2)
2011-2012 Դանիա Դանիա (մինչև 18) 8 (0)
2012-2013 Դանիա Դանիա (մինչև 19) 13 (0)
2013-2017 Դանիա Դանիա (մինչև 21) 98 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի սեպտեմբերի 10-ի տվյալներով:

Ակումբային կարիերա

Լասե Վիգեն Կրիստենսենը դանիական Էսբերգ, Միդտյուլան և անգլիական «Ֆուլհեմ» ակումբների սան է, նա  իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ֆուլհեմում: 2014 թվականի հունվարի 4-ին Անգլիայի գավաթի խաղարկության «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը «Սպիտակների» կազմում[5]։ Օգոստոսի 16-ին «Միլուելի» դեմ խաղում Լասն կատարեց իր դեբյուտը Չեմպիոնշիպում[6]։ Հոկտեմբերի 1-ին Բոլթոն Ուոնդերսերի դեմ խաղում նա խփեց իր առաջին գոլը Ֆուլհեմի կազմում[7]։

2017 թվականի սկզբին Կրիստենսենը վարձավճարով տեղափոխվում է «Բիրթոն Ալբիոն»[8]։ Հունվարի 28-ին «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղում նա կատարեց իր նորամուտը նոր ակումբի կազմում[9]։

2017 թվականի ամռանը Լասեն վերադարձավ իր հայրենիք, «Բրոնդբյու» հետ կնքելով պայմանագիր չորս տարի ժամկետով: Հուլիսի 23-ին «Նորշելլանի» դեմ խաղում նա կատարեց իր դեբյուտը դանիական Սուպերլիգայում[10]։ Նույն հանդիպման ժամանակ Կրիստենսենը խփել է իր առաջին գոլը Բրոնդբյուի կազմում: Հուլիսի 30-ին «Լյունգբիի» դեմ խաղում Լասեն ձևակերպել է հեթ-տրիկ[11]։

Միջազգային կարիերա

2011 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմոյմ Լասեն մասնակցեց Մեքսիկայում կայացած Աշխարհի երիտասարդական գավաթի խաղարկությանը։ Առաջնության ընթացքում նա մասնակցել է Բրազիլիայի[12],Կոտ-դ’Իվուարի[13] և Ավստրալիայի[14] երիտասարդական հավքականների դեմ խաղերին։

2015 թվականին Դանիայի երիտասարդական հավաքկաանի կազմում Կրիստենսեն մասնակցեց Չեխիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Առաջնության ընթացքում նա մասանակցել է Չեխիայի[15], Սերբիայի[16], Գերմանիայի[17] և Շվեդիայի[18] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում, Կրիստենսենը մասնակցեց Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Առաջնության ընթացքում նա մասնակցեց Իտալիայի[19], Գերմանիայի[20] և Չեխիայի[21] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։

Ծանոթագրություններ

  1. http://www.fulhamfc.com/player-profiles/lasse-vigen-christensen
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. http://www.fulhamfc.com/player-profiles/lasse-vigen-christensen
  5. «Норвич Сити VS. Фулхэм 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014—01—04.
  6. «Фулхэм VS. Миллуолл 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014—08—16.
  7. «Фулхэм VS. Болтон Уондерерс 4:0» (անգլերեն). soccerway.com. 2014—10—01.
  8. «Fulham's Lasse Vigen Christensen and Cauley Woodrow join Burton on loan». 27 January 2017 – via www.bbc.co.uk.
  9. «Куинз Парк Рейнджерс VS. Бертон Альбион 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017—01—28.
  10. «Норшелланн VS. Брондбю 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017—07—23.
  11. «Брондбю VS. Люнгбю 5:3» (անգլերեն). soccerway.com. 2017—07—30.
  12. «Бразилия (до 17) VS. Дания (до 17) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011-06-20.
  13. «Кот-д'Ивуар (до 17) VS. Дания (до 17) 4:2» (անգլերեն). soccerway.com. 2011-06-24.
  14. «Австралия (до 17) VS. Дания (до 17) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011-06-27.
  15. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015-06-17.
  16. «Дания (до 21) VS. Сербия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015-06-23.
  17. «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015-06-20.
  18. «Дания (до 21) VS. Швеция (до 21) 1:4» (անգլերեն). soccerway.com. 2015-06-27.
  19. «Дания (до 21) VS. Италия (до 21) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2017-06-18.
  20. «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017-06-21.
  21. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017-06-24.

Արտաքին հղումներ