Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 մլն. է։ Այն գտնվում է [[Նեղոս]]ի ափին ու կղզիների վրա՝ [[դելտաԴելտա (գետ)|դելտայից]]յից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են [[մեքենաշինություն]]ը, տեքստիլը, քիմիականն ու [[սննդի արդյունաբերություն]]ը։ Շրջապատի մի շարք քաղաքների ([[Գիզա]], Շուբրա Էլ Ղեյմա, Հելուան) հետ ստեղծվել է հսկայական [[քաղաքային ագլոմերացիա]]՝ Մեծ Կահիրե՝ 16 միլիոն բնակչությամբ։ Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (չխառնել [[Միջագետք]]ի Բաբելոնի հետ), այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։