«Հայկ և Բել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: [[File: → [[Պատկեր:
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
[[Պատկեր:Hayk defeats Bel - Juliano Zasso.jpg|thumb|Հայկը կործանում է Բելին - Juliano Zasso]]
'''Հայկ և Բել''', առասպելաբանական հնագույն վեպ։ Պահպանվել է [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] և [[Սեբեոս]]ի պատմություններում։
 
== Առասպելը ==
 
«Հայկ և Բել» առասպելից ավանդավեպի փոխարկվելու հնամենի նմուշ է. ենթահիմքում ընկած է լույսն ու գարունը խորհրդանշող աստվածային պայքարն ընդդեմ խավարն ու ձմեռը մարմնավորող բռնակալի։ Առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ, վերածվել դյուցազնավեպի։ Աղեղնավորը դարձել է հայ ցեղի նախնի՝ [[Հայկ նահապետ|Հայկ]], իսկ բռնակալը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստված կամ [[Ասորեստան]]ի թագավոր՝ [[Բել]]։ Վերջինս հպատակեցնում է բոլոր հսկաներին ու ժողովուրդներին։ [[Հայկ նահապետ|Հայկ]]ը չի հպատակվում. իր տոհմով [[Բաբելոն]]ից գալիս է Արարադ երկիրը, ապա անցնում Հարք, հիմնում իր անունով բնակավայր՝ [[Հայկաշեն]] և բնակվում այնտեղ։ Տիտանյան Բելը դեսպան է ուղարկում [[Հայկ նահապետ|Հայկ]]ի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն։ Հայկը մերժում է. Բելը մեծ զորքով մտնում է Արարադ երկիրը։ Ճակատամարտում Հայկն իր երեքթևյան նետով սպանում է Բելին։ Ըստ վեպի՝ Հայկից սերում են հայերը, իսկ նրա բնակած երկիրը կոչվում է [[Հայք]]։ Կռվի վայրը Հայկն անվանում է [[Հայոց ձոր]]։
 
== Հետաքրքիր փաստեր ==
[[Օրիոն]] համաստեղությունը հայոց մեջ կոչվել է Հայկ (Խեյք, Խեք)։ Ենթադրվում է, որ հայկական ամսանունները (հայոց հին տոմարով) Հայկի ուստրերի և դուստրերի անուններն են։
{{Հայկական գիր և գրականություն}}
{{ՀՀՀ}}
 
[[Կատեգորիա:Հայ գրականություն]]
[[Կատեգորիա:Հայկական դիցաբանություն]]