«Ցլամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Toros Monumental, Barcelona, 2011-09-25.JPG|300px|մինի|Ցլամարտ]]
 
'''Ցլամարտ''', կորիդա ({{lang-es|corrida de toros}}, բառացի՝ ցլերի վազք), իսպանական ազգային հանդիսախաղ: Ծագումը կապված է [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզում]] [[Ցուլեր|ցլի]] պաշտամունքի հետ։ [[Իսպանիա]]յում հայտնի է եղել դեռևս XI-րդ դարում։ Միջին դարերում ցլամարտի մասնակցել են միայն հեծյալ նիզակակիր ասպետները։ Որպես ժամանակակից կրկեսային ներկայացում, որը տեղի է ունենում հատուկ ասպարեզում (իսպ․` plaza de toros - ցուլերի հրապարակ) պրոֆեսիոնալ կատարողների՝ տորերոների (torero, toreador < toreo - ցլամարտ) մասնակցությամբ, ձևավորվել է 18-րդ դարի սկզբին։ Գլխավոր գործող անձը ցլամարտիկն է՝ մատադորը (matadorCmatar - սպանել), որը սպանում է կենդանուն՝ ծոծրակին հասցված սուսերի հարվածով։ Մատադորին օգնում են տորերոները․ ոմանք՝ հեծյալ [[նիզակ]]ակիրները (պիկադոր, picador < ֆրանս․ pique - նիզակ), նիզակներով գրգռում, կատաղեցնում են ցուլին, մյուսները՝ բանդերիլիերոները (banderillero < banderilla - ժապավենազարդ փոքրիկ նիզակ) փոքրիկ հարպուններ են ցցում նրա պարանոցին, երրորդները՝ չուլոները (chulo), մատադորին սպառնացող վտանգի դեպքում վառ թիկնոցներով շեղում են [[Ցուլեր|ցուլ]]ի ուշադրությունը։ Իսպանիայից բացի, ցլամարտեր կազմակերպվում են նաև [[Պորտուգալիա]]յում, [[Ֆրանսիա]]յի հարավում, ինչպես նաև [[Լատինական Ամերիկա]]յի երկրներում (16-րդ դարից)։
 
{{անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ցլամարտ» էջից