«Ալեքսանդր Պիդսուխա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող}} '''Ալեքսանդր Պիդսուխա''' ({{lang-uk|Олекса́ндр Миколайович Підсу́ха}}, {{ԱԾ}}), ուկրաինա...»:
 
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Ալեքսանդր Պիդսուխա''' ({{lang-uk|Олекса́ндр Миколайович Підсу́ха}}, {{ԱԾ}}), ուկրաինացի բանաստեղծ, դրամատուրգ, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ: [[ԽՄԿԿ]] անդամ՝ [[1947]] թվականից:
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կիևի մարզ]]ի Նեժիլովիչի գյուղում: [[1939]] թվականին ավարտել է [[Խարկովի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ]]ը: Մինչև [[1941]] թվականը Դոնեցիկի ինդուստրիալ ինստիտուտում դասավանդել է [[անգլերեն]]:
 
Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմին]]: Պատերազմից հետո դասախոսել է [[Կիևի մանկավարժական ինստիտուտ]]ում, եղել է «Դնիպրո» հանդեսի գլխավոր խմբագիր: Այնուհետև ղեկավարել է արտասահմանում ապրող ուկրաինացիների հետ մշակութային կապերի ընկերությունը:
 
== Ստեղծագործությունը ==
Ալեքսանդր Պիդսուխան հրատարակել է [[բանաստեղծություն]]ների և [[պոեմ]]ների բազմաթիվ ժողովածուներ, որոնց թվում՝ «Խաղաղության զինվորները» ([[1948]]), «Հերոիկա» ([[1951]]), «Մայրական պատգամ» ([[1964]]), «Արծաթե սահմանագիծ» ([[1971]]), «Պոլեսյան եռագրություն» չափածո վեպը և այլն:
 
[[Մոսկվա]]յի «Մոլոդայա գվարդիա» և «Սովետսկի պիսատել» հրատարակչությունները լույս են ընծայել Ալեքսանդր Պիդսուխայի բանաստեղծությունների հինգ ժողովածուները:
 
Գրել է նաև մի շարք [[պիես]]ներ, որոնք բեմադրվել են ուկրաինական բազմաթիվ թատրոններում:
 
== Պարգևներ ==
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով<ref>Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 302:</ref>։
 
== Ալեքսանդր Պիդսուխան հայերեն ==
* «Օրորո՜ւմ էր ինձ...» (թարգմ.՝ [[Գևորգ Էմին]]); «Ոչնչանո՜ւմ է ամեն ինչ կյանքում...» (թարգմ.՝ [[Գևորգ Էմին]]); Գարնան նախազգացում (թարգմ.՝ [[Մկրտիչ Կորյուն]]): Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 303-305:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Պիդսուխա, Ալեքսանդր}}
[[Կատեգորիա:Ուկրաինացի բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Ուկրաինացի դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:Ուկրաինացի խմբագիրներ]]
[[Կատեգորիա:Ուկրաինացի թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:Ուկրաինացի հասարակական գործիչներ]]