«Քարդաշյան ինդեքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ստեղծվել է «Индекс Кардашьян» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

05:00, 15 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Քարդաշյան Ինդեքսը (անգլ.՝ K-index). սոցիալական մեդիայում գիտնականի հանդեպ հետաքրքրության և նրա գիտական հրապարակումների վիճակագրության միջև անհամապատասխանության ցուցիչ է[1]։ 

2014 թ. առաջարկված այս ցուցիչը համեմատում է գիտնականի հետեւորդների թիվը Twitter-ում նրա հրապարակած հոդվածներից մեջբերումների քանակի հետ։

Twitter-ում հետեւորդների թվի (F) և մեջբերումների քանակի (C) հարաբերակցությունը սահմանվում է հետևյալ կերպ՝ 

{\displaystyle F=43.3C^{0.32}.}

Քարդաշյան ինդեքսը հաշվարկվում է այսպես՝

որտեղ  գիտնականի հետեւորդների քանակն է Twitter-ում, իսկ  հետեւորդների այն քանակը, որ նա պետք է ունենար՝ ելնելով իր գիտական հրապարակումների մեջբերումների քանակից։

Մեկնաբանություն

Բարձր K–ինդեքսը չափազանցված պոպուլյարության նշան է, իսկ ցածրը նշանակում է, որ գիտականը թերագնահատված է: K-ինդեքսի հեղինակը համարում է, որ այն գիտնականները, որոնց K-ինդեքս–ը 5–ից բարձր է, «Գիտության Քարդաշյան» են (անգլ.՝ Science Kardashian

Քննադատություն

Քարդաշյան ինդեքսում ենթադրվում է, որ գիտական նշանակալիությունը կարելի է չափել գիտական հրապարակումների մեջբերումների քանակով, այնինչ այդ դրույթը բազմաթիվ քննադատներ ունի[2][3]։

Նշումներ

  1. «The Kardashian index: a measure of discrepant social media profile for scientists» (PDF). Genome Biology (15). July 30, 2014. Վերցված է August 15, 2014-ին.
  2. «Introducing the "K Index"».
  3. «Citations are not a measure of quality». Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին.

Հղումներ