«Ռենտգեն ախտորոշում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 7.
Բազմաշերտ(«մուլտիպարուրային», «մուլտիշերտային» համակարգչային տոմոգրաֆիան-մշՀՏ) առաջին անգամ ներկայացվել է 1992 թվականին։ Այսօր արդեն մի քանի ամերիկյան, կանադական, գերմանական կլինիկաներում կան 320 շերտերից բաղկացած համակարգչային տոմոգրաֆներ։ Այդ տոմոգրաֆները, որոնք առաջին անգամ ներկայացվել են 2007 թվականին Toshiba ֆիրմայի կողմից, հանդիսանում են ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆիայի էվոլյուցիայի նոր էջը։ Նրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ստանալ պատկերներ, այլև հետևել համարյա թե «ռեալ» ժամանակի ընթացքում գլխուղեղում և սրտում ընթացող ֆիզիոլոգիական պրոցեսներին։
Տարբեր օրգանները, ինչպես նաև նորմալ և պաթոլոգիկ կառույցները միմյանցից տարբերակելու համար, կիրառվում են կոնտրաստային ուժեղացման տարբեր մեթոդներ(ավելի հաճախ յոդ պարունակող կոնտրաստային նյութեր)։
 
Ներերակային կոնտրաստային ուժեղացման մեթոդիկան հնարավորություն է տալիս ճշտել հայտնաբերված պաթոլոգիական փոփոխությունների բնույթը (այդ թվում բավական ճշգրտորեն նշել ուռուցքի առկայությունը, ընդհուպ մինչև նրա հիստոլոգիական կառուցվածքի հայտնաբերումը) շրջակա փափուկ հյուսվածքների ֆոնի վրա, ինչպես նաև վիզուալիզացիայի ենթարկել այն բոլոր փոփոխությունները, որոնք հնարավոր չէ հայտնաբերել սովորական հետազոտման մեթոդներով։
 
Համակարգչային տոմոգրաֆիա՝ անգրոգրաֆիան հնարավորություն է տալիս ստանալ արյունատար անոթների շերտավոր պատկերման սերիան, ստացված տվայլների հիման վրա համակարգչային հետագա մշակման միջոցով 3D-ռեկոնստրուկցիայով կառուցվում է արյունատար համակարգ եռաչափ մոդելը։
 
Պարուրային համակարգչային տոմոգրաֆիա-անգրոգրաֆիան ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆիայի վերջին նվաճումներից է։ Հետազոտությունը իրականացվում է ամբուլատոր պայմաններում։ Արմնկային երակի մեջ ներարկվում է յոդ պարունակող կոնտրաստային դեղամիջոց մոտ 100 մլ քանակի։ Կոնտրաստ նյութի ներարկման պահին իրականացվում է հետազոտվող տեղամասի սկանավորում։ Այս դեպքում բացառվում է վիրաբուժական մանիպուլյացիաների հնարավոր բարդությունների ռիսկը, որոնք առկա են սովորական անգիոգրաֆիայի ժամանակ։ Համակարգչային տոմոգրաֆիայի անգիոգրաֆիան նկատելիորեն պակասեցնում է նաև հիվանդի ճառագայթման ծանրաբեռնվածությունը։
Համակարգչային տոմոգրաֆիան լայնորեն կիրառվում է բժշկության մեջ մի քանի նպատակներով՝