«Մարտական փղեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 104.
[[Հին Հռոմ|Հռոմեական]] բանակը բաղկացած էր մոտ 25-30 հազար հետևակից և 6-8 հազար հեծելազորից: [[Կարթագեն]]ի զորքը ներառում էր 35 հազար հետևակ և 2-3 հազար հեծելազոր, ինչպես նաև մոտ 80 վատ վարժեցված փիղ<ref name=karap/>:
 
Հռոմի և Կարթագենի բանակների տեղաբաշխումն ու խմբավորումը նույնն էր. առջևում թեթև հետևակն էր, նրա հետևում 2 շարքով՝ փաղանգը: Հաննիբալը փղերին ու թեթև հետևակին բերել էր առաջ, երկրորդ շարքի զինվորները առաջինից 200 մետր հեռավորության վրա էին: ՓղերիՀաննիբալի փղերի գրոհը դիմադրելու համար ՀաննիբալըՍկիպիոնը նշանակել էր հատուկ նիզակակիրներ:
 
Ճակատամարտն սկսեցին կարթագենացիները, որոնք գրոհի նետեցին փղերին: Սակայն հռոմեացի նիզակակիրների ու բանակի՝ փողի միջոցով առաջացրած աղմուկի շնորհիվ փղերը հետ դարձան և կոտորեցին կարթագենացիների հետևակի ու հեծելազորի առաջին շարքին: Այնուհետև հռոմեական բանակի հեծելազորն սկսեց կարթագենյան հեծելազորի հետապնդումը՝ ժամանակավորապես լքելով ռազմի դաշտը:
 
Իր փղերի ու փախուստի մատնված հեծելազորի անհաջող գործողության պատճառով Հաննիբալը որոշեց հետևակի միջոցով շրջապատել հակառակորդի թևերը: Դրա համար նա կարգադրեց, որ կարթագենյան բանակի երկրորդ շարքը առաջ շարժվի թևերի հետևից և աքցան ստեղծի հռոմեական բանակի շրջափակման համար: Ի պատասխան դրան՝ հռոմեացիները նույն կերպ վարվեցին, և մարտը վերածվեց հետևակների ճակատային բախման: Միևնույն ժամանակ հռոմեկան բանակի հեծելազորը վերադարձավ մարտի դաշտ և հարվածեց կարթագենացիների շարքերին: Դա որոշեց ճակատամարտի ելքը, Հաննիբալը պարտվեց, ինչը նրա հրամանատարական ամբողջ կարիերայի ընթացքում միակ պարտությունն էր: Կարթագենն ունեցավ 10000 զինվորի կորուստ, հռոմեական բանակը՝ մոտ 1500<ref name=karap/>:
 
== Տես նաև ==