«Նախճավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 12.
 
Հետևապես Նախճավան գավառը հնում գտնվում էր [[Մարդպետունիներ]]ի իշխանության ներքո։ Այս իշխանական տունը [[հայոց արքունիք]]ում իշխում էր արքունի գանձերի ու կանանց վրա։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և [[Վասպուրական]]ի իշխանականաների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև [[Արշակունիներ]]ի անկումը՝ [[5-րդ դար]]ը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է [[Արծրունիներ]]ի իշխանության ներքո<ref>Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, Спб., 1908, с. 319-320</ref>, և այղ պատճառով էլ [[7-րդ դար]]ի «Աշխարհացոյցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում<ref>Ա. Աբրահամյան, Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944, էջ 350</ref>։ [[10-րդ դար]]ի պատմիչ [[Թովմա Արծրունի]]ն վկայում է, որ [[705]] թվականին Նախճավանի ու [[Խրամ]]ի եկեղեցիներում հայ նախարարներին [[արաբներ]]ի կողմից ողջ-ողջ այրելուց հետո [[Կաշմ]] ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից<ref>Թ. Արծունի, Պատմութիւն տանն Արծրունեաց, Թիֆլիս, 1917, էջ 404</ref>։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ [[Սյունիք|Սյունաց]] և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ [[705]] թվականից հետո մինչև [[10-րդ դար]]ի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է [[սելջուկներ]]ի ու [[թաթար մոնղոլներ]]ի, [[պարսիկներ]]ի ու [[թուրքեր]]ի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։
 
== Շարուր - Նախաջիևանը 1918-1921 թվականներին ==
[[1917 թվական]]<nowiki/>ի ռուսական Փետրվարյան և [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]<nowiki/>ներից հետո երկրամասը դարձավ կռվախնձոր այստեղ բնակվող հայերի և մահմեդականների միջև: Անդրկովկասյան հանրապետությունների ստեղծումից հետո մուսավաթական Ադրբեջանը երկրամասը համարում էր իր տարածքը, քանզի ձգտում էր անմիջական կապ ստեղծել [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հետ: [[1918 թվական]]<nowiki/>ի [[մայիսի 28]]-ին Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ հայկական բոլոր գավառները, այդ թվում՝ Նախիջևանի գավառը կազմում էին Հայաստանի հանրապետության անբաժանելի մասը: 1918 թվականի թուրքական արշավանքի հետևանքով հայ ազգաբնակչության մի զգալի մասը ստիպված էր լքել երկրամասը: Նույն թվականի ամռանը [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]<nowiki/>ն իր ջոկատով գրավեց Նախիջևանը և այն դրեց Կովկասի ժամանակավոր արտակարգ կոմիսար [[Ստեփան Շահումյան]]<nowiki/>ի, որ նույնն է, թե [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստան]]<nowiki/>ի տրամադրության տակ: [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]<nowiki/>ը իր ջոկատներով հասավ մինչև Մակու, սակայն, թուրքական ուժերի ճնշման տակ ստիպված էր հետ վերադառնալ: Այդ ընթացքում նա նախատեսում էր տեղի հայերից կազմել 4000 հոգուց բաղկացած ջոկատ, որը կպաշտպաներ երկրամասը թուրքերի հարձակումներից: Թուրքական զորքերի նոր առաջխաղացումը Անդրանիկին ստիպեցին անցնել Զանգեզուր: Մուդրոսի զինադադարից հետո Օսմանյան բանակը պետք է հեռանար [[Կովկաս]]<nowiki/>ից մինչև [[1914 թվական]]<nowiki/>ի ռուս-թուրքական սահմանը: Թուրքական զորքերի հեռացումը նպաստավոր պայմանններ էր ստեղծել երկրամասը Հայաստանի հանրապետությանը վերամիավորելու համար, սակայն, թուրքական զորքերի հեռանալուց հետո այստեղ մնացել էին տասնյակ թուրք սպաներ, որոնք որպես հրահանգիչներ նախապատրաստում էին տեղի մահմեդական բնակչությանը զինված ճանապարհով իշխանությունը վերցնել իրենց ձեռքը:
 
1918 թվականի վերջերից երկրամասի գաղթական հայ բնակչությունը փորձում է վերադառնալ իր նախկին բնակավայրերը: Տեղի մահմեդականությունը զենքը ձեռքին խոչընդոտում էր այդ վերադարձին, քանի որ իրենք արդեն տեր էին դարձել հայերի ունեցվածքին և տներին: Առանձին հայկական զորամասեր, որոնք ցանկանում էին բացել Շարուր – Նախիջևան – Ջուլֆա երկաթգիծը, [[1918 թվական]]<nowiki/>ի նոյեմբերին շարժվեցին դեպի Շարուր, որը պայմաններ պետք է ստեղծեր հայ բնակչության վերադարձի համար:
 
Հայկական ուժերի մուտքը երկրամաս խուճապ առաջացրեց տեղի խաների և բեկերի շրջանում, որի մի մասը դիմեց փախուստի դեպի Մակվի խանության սահմաննները: Այդ իրադարձություններին սկսեց միջամտել Պարսկական պետությունը: [[1918 թվական]]<nowiki/>ի դեկտեմբերին նրանք պատվիրակություն ուղարկեցին Նախիջևան, սակայն, այդ պատվիրակությունը արձանագրեց, որ Հայաստանի հանրապետության զինված ուժեր Նախիջևանի տարածքում չկան: Պարսկական պատվիրակությունը ժամանեց [[Երևան]], սակայն, Հայաստանի իշխանությունները զբաղված լինելով [[Վրաստան]]<nowiki/>ի հետ պատերազմով, Երևանում ընդունելով պարսիկներին, կատարեցին մի շարք հայտարարություններ, որ երկրամասը [[Հայաստան]]<nowiki/>ի անբաժան մասն է:
 
Պարսկական պետության հեռու գնացող նպատակները պարզ դարձան [[Փարիզի խաղաղության վեհաժողով|Փարիզի վեհաժողով]]<nowiki/>ում նրանց ներկայացրած առաջարկից: Մասնավորապես պարսկական պատվիրակությունը Փարիզում փորձում էր բարձրացնել նախկին [[Սեֆյան Պարսկաստան]]<nowiki/>ի տարածքների խնդիրը, սակայն, վեհաժողովում նրանց հասկացրեցին, որ նման հարցեր կոնֆերանսում չեն քննարկվելու:
 
Երկրամասի մահմեդական ազգաբնակչությանը ֆինանսական և ռազմական օգնություն էր ցույց տալիս [[Մուսավաթական Ադրբեջան]]<nowiki/>ը: Այս պայմանններում հռչակվեց Արաքսյան հանրապետությունը: 1918 թվականին [[Հարավային Կովկաս|Անդրկովկաս]]<nowiki/>ից հեռացած թուրքական և գերմանական զորքերը փոխարինվեցին պատերազմում հաղթանակած Անտանտի համաձայնության երկրների զորքերով: Տարածաշրջանի մեծ մասում հաստատվեց Բրիտանական զինվորական հրամանատարության վերահսկողությունը: Նրանց ղեկավար գեներալ Թոմսոնը վարում էր բացահայտ ադրբեջանամետ քաղաքականություն: Անգլիացիների ներկայությունը չէր կաշկանդում մահմեդականներին և նրանք բացահայտ հարձակումներ էին գործում ինչպես առանձին հայերի, այնպես էլ հայկական բնակավայրերի վրա: Հաճախ էլ անգլիացիները խոչընդոտներ էին ստեղծում հայկական զորքերի առաջխաղացման համար: Այսպես, երբ հայկական զորքերը [[1919 թվական]]<nowiki/>ի հունվարին հայ գաղթականների համար ճանապարհ բացելու նպատակադրությամբ շարժվեցին Շարուր, բրիտանական հրամանատարությունը միջամտեց և որոշեց այդ տարածքներում ստեղծել Չեզոք գոտի անգլիացի գեներալ նահանգապետի գլխավորությամբ: Անգլիական հրամանատարության պահանջով հայկական զորքերը Գայլի դրունքից հետ քաշվեցին դեպի [[Արտաշատ]]: Այսպիսով ստեղծվեց ընդարձակ ապառազմականացված գոտի, որն ընդգրկում էր Վեդի – բասարի և Դավալուի (Արարատ) շրջանները: Նահանգապետ գնդապետ Լաութոնի զինված ուժերը խիստ սահմանափակ էին և նրա իշխանությունը կրում էր ձևական բնույթ: Տեղական խաներն ու բեկերը ավազակախմբեր էին ստեղծում և անտեսում էին տեղական իշխանություններին և գործում անարգելք՝ կատարելով իրենց նպատակները:
 
[[1919 թվական]]<nowiki/>ին [[Փարիզի խաղաղության վեհաժողով|Փարիզի վեհաժողով]]<nowiki/>ում որոշում ընդունվեց բրիտանական զորքերը երկրամասից դուրս բերելու մասին: Երկրամասի նահանգապետ նշանակվեց [[Լևոն Բաշալյան]]<nowiki/>ը, որը հրամանագիր ներկայացրեց Ներքին գործերի նախարարին փախստականներին երկրամաս վերադարձնելու միջոցառումների մասին: Հայաստանում օրենք էր ընդունվել Հայաստանի ազգաբնակչությանը զինաթափելու մասին, որը պետք է տարածվեր նաև Նախիջևանի բնակչության նկատմամբ:
 
Հայաստանի հանրապետության կառավարության միջոցառումները չհանգեցրին մահմեդական բնակչության զինաթափմանը: Հուլիսին Շարուր – Նախիջևանում ապստամբություն բռնկվեց [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի հանրապետության]] իշխանություննների դեմ: Հանրապետությանը սպառնացող վտանգը հարկադրեց վարչապետ [[Ալեքսանդր Խատիսյան|Ալեքսանդր Խատիսյանի]]<nowiki/>ն օգնության խնդրանքով դիմելու [[Փարիզի խաղաղության վեհաժողով|Փարիզի վեհաժողով]]<nowiki/>ին, որի կողմից գնդապետ Հասկելը նշանակվեց  ՀՀ գերագույն կոմիսար, որը թեև ճանաչեց Հայաստանի սահմանների ամբողջականությունը, սակայն, օգոստոսի 29-ին Բաքվում հանդիպելով ադրբեջանական իշխանությունների հետ, հրամանագիր ստորագրեց, որով Շարուր – Նախիջևանը ճանաչվում էր Ադրբեջանի տարածք: 1919 թվականի սեպտեմբերից գնդապետ Հասկելը բանակցություններ էր վարում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ փորձելով լուծել վիճելի խնդիրները: Հոկտեմբերին Շարուր – Նախիջևանի գեներալ – նահանգապետ նշանակվեց Դերլին: Մահմեդական իշխանությունները թշնամաբար ընդունեցին ամերիկյան միջամտությունը և դիմեցին ցույցերի: Այսպիսով, տարածաշրջանում նահանգապետության հռչակման գործը ձախողվեց: Հաջորդ ամիսների ընթացքում Շարուր – Նախիջևանին տիրելու խնդրում ևս մեկ հավակնորդ հայտնվեց, որը շրջանին տիրանալը համարում էր իր կենսական շահերից մեկը: Սակայն, հարթ չէին հարաբերություննները տեղի թաթարների և հայ բնակչության միջև: 1919 թվականի ձմռանը նրանց միջև գժտությունններ սկսվեցին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի: Սակայն, շուտով տարաձայնությունները հարթվեցին և նրանց կողմից համատեղ ծրագիր մշակվեց [[Գողթն գավառ|Գողթան գավառ]]<nowiki/>ի հայության դեմ նոր հարձակումներ կատարելու համար:
 
[[1920 թվական]]<nowiki/>ի ապրիլին [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջան]]<nowiki/>ի խորհրդայնացումից հետո այդ հանրապետության բոլշևիկյան ղեկավարները որպես գործոն սկսեցին օգտագործել [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռոււսաստան]]<nowiki/>ի 11-րդ Կարմիր բանակի ուժերը: Այդ ընթացքում նրանց հաջողվեց [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Ղարաբաղ]]<nowiki/>ից [[Զանգեզուր]]<nowiki/>ի վրայով անցնել Նախիջևան և հանդիպել [[Մուստաֆա Քեմալ Աթաթուրք|Մուսթաֆա Քեմալ]]<nowiki/>ի թուրքական զորքերին: Վիճակը երկրամասում ավելի ծանրացավ, երբ բոլշևիկները 1920 թվականի մայիսին ապստամբություն բարձրացրեցին: Նրանց դեմ Հայաստանի կառավարությունը զորքեր ուղարկեց: [[1920 թվական]]<nowiki/>ի [[հուլիսի 14]]-ին Ղամարլուի ([[Արտաշատ]]) զորախումբը գրավում է Գայլի դրունքը և մտնում Շարուր: Այդ խառնակ շրջանում Նախիջևանի մահմեդականները ստեղծում են տեղական Հեղկոմ, որը ոչնչով չէր տարբերվում նախկին մահմեդական տեղական իշխանություններից: Այդ նույն ժամանակ [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստան]]<nowiki/>ի և «Կարմիր Թուրքիա»-յի միացյալ զորքերը Թարխանովի գլխավորությամբ գրավում են Նախիջևան քաղաքը և նրա շրջակայքը: Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը գտնում էր, որ երկրամասը պետք է միացվի Հայաստանին և երբ երկրամաս է գալիս Բեհբութ Շահթախթինսկին, նա բացահայտ հայտարարում է, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ծախել են նախիջևանցիներին: Երկրամասը փաստորեն ժամանակավորապես մնում է քեմալականների վերահսկողության ներքո մինչև որ Մոսկվայի կոնֆերանսը լուծեց նրա ճակատագիրը:
 
[[1921 թվական]]<nowiki/>ի [[մարտի 16]]-ին [[Մոսկվա]]<nowiki/>յում [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ռուսաստան]]<nowiki/>ի և [[Թուրքիա|Քեմալական Թուրքիա]]<nowiki/>յի միջև կնքվեց «Եղբայրության և բարեկամության մասին» պայմանագիրը՝ բաղկացած 16 հոդվածներից: Պայմանագրի երրորդ հոդվածը վերաբերում էր Նախիջևանին: Այս հոդվածում նշվում էր, որ Նախիջանը տրվում է [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ադրբեջան]]<nowiki/>ի հովանավորությանը պայմանով, որ այն չի հանձնվի երրորդ կողմին, այսինքն՝ [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Հայաստան]]<nowiki/>ին: Մոսկվայի այդ ապօրինի պայմանագիրն ամրապնդվում է նույն թվականի [[հոկտեմբերի 13]]-ին [[Կարս]]<nowiki/>ում Անդրկովկասի երեք հանրապետությունների և Քեմալական Թուրքիայի միջև ստորագրված  պայմանագրով:
 
[[1923 թվական]]<nowiki/>ին ստեղծվում է Նախիջևանի ինքնավար մարզը, իսկ [[1924 թվական]]<nowiki/>ի [[փետրվարի 9]]-ին այն դառնում է ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն [[Խորհրդային Ադրբեջան]]<nowiki/>ի կազմում: Իսկ երբ [[1991 թվական]]<nowiki/>ի [[օգոստոսի 30]]-ին Ադրբեջանը դուրս եկավ [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Միության]] կազմից, այն վերանվանվեց Նախիջևանի ինքնավար հանրապետություն: Վերջինս, քաղաքական շահախնդրություն-ներով պայմանավորված, ժամանակ առ ժամանակ հանդես է բերել Ադրբեջանի կազմից դուրս գալու և Թուրքիային միանալու կամ անկախ պետություն ստեղծելու ձգտումներ:
 
Նշենք նաև, որ Նախիջևանի հայաթափման Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը շարունակվել է նաև խորհրդային տարիներին: Արդեն 1960-ական թվականներին հայությունը կազմում էր Նախիջևանի ինքնավար հանրապետության ընդհանուր բնակչության թվի 2 տոկոսը: 1988-1989 թվականներին ադրբեջանցի ազգայնամոլները հայաթափում են նաև Նախիջևանի վերջին մի քանի հայկական գյուղերը, որոնց բնակիչները հաստատվում են Հայաստանում:
 
== Տես նաև ==
Տող 18 ⟶ 41՝
 
== Գրականություն ==
* [[Թադևոս Հակոբյան]], , Հայաստանի պատմական աշխարհագրություն<nowiki>''</nowiki>, Երևան, «Միտք», 1981։
* Այվազյան, , Նախիջևան. պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, , , Երևան, :
* Քառյան Սամսոն, , Նախիջևան (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը)՚', Երևան, 2011, 240 էջ։
* [[Ծատուր Աղայան|Աղայան Ծատուր]], , Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից՚'պատմությունից, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1976, 872 էջ։
* [[Ծատուր Աղայան|Աղայան Ծատուր]], , Հոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը 1917-1920 թթ.՚', Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 416 էջ։
* Անդրանիկ Չելեպյան, , [[Անդրանիկ Օզանյան|Զորավար Անդրանիկ]] և հայ հեղափոխական շարժումը՚'շարժումը, (կենսագրական ակնարկ), Երևան, , , Արևիկ<nowiki>''</nowiki> հրատարակություն, 1990, 720 էջ։
* [[Հրանտ Ավետիսյան (պատմաբան)|Ավետիսյան Հրանտ]], , [[Հայկական հարց]]<nowiki/>ը [[1918 թվական]]<nowiki/>ին՚'ին, Երևան, 1997:
* [[Մակիչ Արզումանյան|Արզումանյան Մակիչ]], , Արհավիրքից վերածնունդ՚'վերածնունդ, Երևան, , , Հայաստան՚',Հայաստան հրատարակչություն, 1973, 584 էջ։
* Բաբկեն Խուդավերդյան, , [[Զանգեզուր]] (1917-1921 թթ.)՚', Երևան, 1988, 188 էջ։
* [[Գալուստ Գալոյան|Գալոյան Գալուստ]], , [[Հայաստան]]<nowiki/>ը և Մեծ տերությունները 1917-1923 թթ.՚', ՀՀ ԳԱԱ, , Գիտություն՚'Գիտություն հրատարակչություն, Երևան, 1999, 540 էջ։
* [[Գարեգին Նժդեհ]], , Երկեր՚'Երկեր, հատ. 2., Երևան, 2002:
* [[Գևորգ Ղարիբջանյան]], , Ժողովրդական հերոս [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]՚', Երևան, , , Հայաստան՚'Հայաստան հրատ., 1990, 248 էջ։
* Եփրիկյան Արմինե, , Հայաստանի Հանրապետության իշխանության տարածումը Նախիջևանում 1919 թ. (փաստաթղթեր)՚', ,[[Բանբեր ,Հայաստանի ԲՀԱ՚'արխիվների]], ՀԱԱ, 2004, թիվ 1, էջ 47-59:
* Եփրիկյան Արմինե, , Նախիջևանը 1917-1921 թթ. (ատենախոսության սեղմագիր)՚', Երևան, 2007, 26 էջ։
* Եփրիկյան Արմինե, , Փաստաթղթեր Շարուր-Նախիջևանի հայ գաղթականների մասին՚'մասին, ,[[Բանբեր ,Հայաստանի ԲՀԱ՚'արխիվների]], ՀԱԱ, 2009, թիվ 2, էջ 55-65:
* [[Էդիկ Արտեմի Զոհրաբյան|Զոհրաբյան Էդիկ]], , Ազգամիջյան կռիվները [[Երևանի նահանգ]]<nowiki/>ում 1918 թ.՚'թվականին, Երևան, 2000, 146 էջ, էջ 53-135:
* Զոհրաբյան Էդիկ, , [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]]<nowiki/>յի քաղաքականությունը Շարուր-Նախիջևանի հարցում 1919 թ. առաջին ամիսներին՚', , ամիսներին, [[Բանբեր Երևանի համալսարանի|Բանբեր Երևանի Համալսարանի]]։ Հասարակական գիտություններ՚'գիտություններ, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2001, թիվ 2, էջ 3-22:
* [[Էդիկ Արտեմի Զոհրաբյան|Զոհրաբյան Էդիկ]], , Նախիջևանյան հիմնահարցը 1920 թ. մայիս – 1921 թ. հոկտեմբեր՚'հոկտեմբեր, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2010, 428 էջ։
* Զոհրաբյան Էդիկ, , Նախիջևանյան հիմնախնդիրը և [[Հայաստան]]<nowiki/>ի, , դաշնակիցները՚' (1918 թ. դեկտեմբեր – 1920 թ. ապրիլ), Երևան, 2002, 266 էջ։
* [[Գաբրիել Լազյան|Լազեան Գաբրիէլ]], , Հայաստան եւ հայ դատը հայ եւ ռուս յարաբերութիւններու լոյսին տակ՚'տակ, Երեւան, , ,Ադանա Ադանա՚'հրատարակչություն, 1991, 436 էջ։
* [[Լենդրուշ Խուրշուդյան|Խուրշուդյան Լենդրուշ]], , Հայաստանի բաժանումը 1920 թվականին՚'թվականին, Երևան, 2002:
* Կարապետյան Մհեր, , [[Հայաստան]]<nowiki/>ը 1912-1920 թվականներին, Երևան, , , Զանգակ – 97 հրատարակչություն, 2003, 400 էջ։
* Հախնազարեան Յովհաննէս, , Գողթան գաւառ (պատմագրութիւն եւ յուշագրութիւն)՚', Անթիլիաս, 1987, 288 էջ։
* Հայ ժողովրդի պատմություն, հատոր VII., , Սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում և [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն]]<nowiki/>ը Սոցիալիստական Շինարարության ժամանակաշրջանում (1917-1941 թթ.)՚', Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967, 656 էջ։
* [[Հայաստանի ազգային արխիվ]], ֆ. 314, ց. 1, գ. 163, թ. 1-12:
* [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետություն]]<nowiki/>ը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ.[[Գալուստ Գալոյան]], Վլ.[[Վլադիմիր Ղազախեցյան]], Երևան, 2000:
* Հայկական Նախիջևանի օրհասական մաքառումը 1918-1920 թթ., տե'ս, , Հայոց պատմություն. հիմնահարցեր, խմբ. [[Հրաչիկ Սիմոնյան|Հր. Ռ. Սիմոնյան]], Երևան, ԵՊՀ, 2012, էջ 575-580:
* Հայոց պատմություն, հատ. IV, գիրք I. Նորագույն ժամանակաշրջան (1918-1945 թթ.), [[ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ]], Երևան, , , Զանգակ – 97՚'97 հրատարակչություն, 2010, 800 էջ։
* [[Աշոտ Հարությունյան (պատմաբան)|Հարությունյան Աշոտ]], , Թուրքական ինտերվենցիան [[Հարավային Կովկաս|Անդրկովկաս]] 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1984, 356 էջ։
* Հարությունյան Կլիմենտ, , Հայկական ազգային զորամիավորումները 1918-1945 թթ.՚', Երևան, 2003:
* Հենրիկ Ազատյան, , Բախտորոշ պայմանագրեր՚'պայմանագրեր, Երևան, , , Տիգրան Մեծ՚'Մեծ հրատ., 2002, 172 էջ։
* [[Հրաչիկ Սիմոնյան]], , [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]<nowiki/>ի ժամանակը՚'ժամանակը, երկու գրքով, Բ. գիրք, Երևան, , , Կաիսա հրատարակչություն, 1996, 832 էջ, էջ 193-308:
* [[Հրաչիկ Սիմոնյան]], , Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից՚'պատմությունից, Երևան, , , Հայաստան՚'Հայաստան հրատ., 1991, 632 էջ։
* Ղուլյան Յուրիկ, , Հայաստանի Հանրապետության և [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջան]]<nowiki/>ի հանրապետության դիվանագիտական հարաբերությունները 1918-1920 թվականներին՚'թվականներին, Երևան 2005:
* Նախիջևան-[[Շարուրի շրջան|Շարուր]]<nowiki/>ը 1918-1921 թթ. (փաստաթղթեր և նյութեր), խմբ. պրոֆ. Վլ.[[Վլադիմիր ՂազախեցյանիՂազախեցյան]]<nowiki/>ի, ,[[Բանբեր ,Հայաստանի ԲՀԱ՚'արխիվների]], ՀԱԱ, 1993, թիվ 1-2, 392 էջ, էջ 30-319:
* Նախիջևանի հիմնահարցը [[Մոսկվայի պայմանագիր (1921)|Մոսկվայի 1921 թ. մարտի 16]]-ի ռուս-թուրքական պայմանագրում (գիտաժողովի նյութեր), Երևան, 2001, 204 էջ։
* [[Ռուբէն Տէր Մինասեան|Ռուբէն]], , Հայ յեղափոխականի մը յիշատակները՚'յիշատակները, 7 հատորով, հատ. Է., , Արտասահման, [[Սասուն]], [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետութիւն]]՚', Երեւան, 1991:
* [[Սիմոն Վրացյան]], , [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետություն]]՚', Երևան, , , Հայաստան՚'Հայաստան հրատ., 1993, 704 էջ։
* Վաղարշակ Հովակիմյան, , Դժվարին տարիներ, Երևան, , , Հայաստան հրատ., 1988, 208 էջ։
* [[Վանիկ Վիրաբյան]], , Հայկական հետախուզությունը Առաջին հանրապետության տարիներին՚'տարիներին, Երևան, 2003:
* Վարդան Գէորգեան, , [[Լեռնահայաստանի Հանրապետություն|Լեռնահայաստան]]<nowiki/>ի հերոսամարտը (1919-1921 թթ.)՚', Երեւան, 1991:
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նախճավան» էջից