«Դիանա Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Թբիլիսի]]ում։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել [[ՀՀ]] [[Սյունիքի մարզ]]ի [[Քաջարան]] քաղաքում, որտեղ 1977 թվականին ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1983 թվականին ավարտել է [[Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան|Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտ]]ի անգլերեն լեզվիանգլերենի ֆակուլտետը։ 1984 թվականից աշխատում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ Անգլերեն հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր է։
 
Համբարձումյանի գեղարվեստական երկերն ու գրական թարգմանությունները տպագրվել են Հայաստանում և օտար երկրներում։արտասահմանում։
1990 թվականին [[ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ]]ում պաշտպանել է «Շելլին հայ գրական-հասարակական մտքի գնահատությամբ» ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 1999 թվականին ստանձնել է դոցենտի պաշտոն, 2004 թվականին ստացել է դոցենտի կոչում, 2007 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է «Գեղարվեստական ստեղծագործությունը և նրա թարգմանությունը որպես բանասիրական համալիր քննության առարկա» ատենախոսությունը և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան, 2007 թվականին ստանձնել է պրոֆեսորի պաշտոն, 2009 թվականին ստացել է լեզվաբանության պրոֆեսորի կոչում։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է։ Զեկուցումներով հանդես է եկել մի շարք հանրապետական, միջազգային գիտաժողովներում և համաժողովներում, հայերեն, ռուսերեն ու անգլերեն գիտական հոդվածները հրապարակվել են հայասատանյան և արտասահմանյան միջազգային գիտական ամսագրերում։
Տարիներ շարունակ նախագահել է Արցախի պետական համալսարանի ավարտական պետական քննությունների՝ օտար լեզուների հանձնաժողովը, անգլերենի ասպիրանտական մինիմումների հանձնաժողովը, ԵրՊԼՀ-ի և «Գլաձոր» համալսարանի անգլերենի ասպիրանտական մինիմումների հանձնաժողովը, եղել է ԵրՊԼՀ-ում գործող բուհի 059 մասնագիտական խորհրդի անդամ, գրախոսել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, ղեկավարել է բակալավրական, մագիստրոսական և թեկնածուական ատենախոսություններ։ Կազմել և խմբագրել է ԵրՊԼՀ-ում հրատարակվող «Մունետիկ» բազմալեզու գրական-թարգմանական ուսանողական ալմանախը։ Տարիներ շարունակ ղեկավարել է ԵրՊԼՀ-ի «Թարգմանչական գործ» բաժնի ուսանողների արտադրական պրակտիկան՝ նախաձեռնելով համագործակցություն ԵրՊԼՀ-ի և ՀՀ մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, Սահմանադրական դատարանի միջև<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=2071 Դիանա Համբարձումյանի կենսագրությունը avproduction կայքում]</ref>։
Տող 47.
== Մրցանակներ ==
* 2005 թվականին «Ու. Ֆոլքների երկերի լեզվաոճական առանձնահատկությունների պահպանման խնդիրը հայերեն թարգմանություններում» մենագրությունն արժանացել է ԵրՊԼՀ-ի «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցանակին։
* 2009 թվականին «Աստծո բնակեցրած երկրում» վեպն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության՝մրցանակաբաշխության «Տարվա անտիպ լավագույն վեպ»գրական մրցանակին։
* 2013 թվականին շնորհվել է ՀԳՄ պատվոգիր՝ ուսանողության շրջանում գրքի քարոզչության գործում ունեցած վաստակի համար։
* 2014 թվականին շնորհվել է Երևանի քաղաքապետարանի պատվոգիր՝ գրականության ասպարեզում ունեցած նշանակալի ձեռքբերումների համար։
Տող 66.
 
=== Թարգամանություններ ===
* 2000, Ուիլյամ Ֆոլքներ, Սարթորիս, վեպ, Նոր-Դար, Երևան, 344 էջ:
* 2004, Դոնալդ Բարթելմ, Ես ու միսս Մանդըբըլը, «Արտասահմանյան գրականություն», * 1, Երևան, էջ 112-121:
* 2004, Ուիլյամ Ֆոլքներ, «Ռեքվիեմ միանձնուհուն» վեպ-դրամայի վերջին արարի նախերգանքը՝ «Բանտը», «Արտասահմանյան գրականություն», * 2, Երևան, էջ 194-199, * 3, էջ 112-129:
* 2004, Կուրտ Վոնեգուտ, Հարևան տունը (պատմվածք), «Արտասահմանյան գրականություն», * 2, Երևան, էջ 84-91:
* 2004, Փիթըր Նաջարյան, «Դուստրեր Հիշողության», վեպից հատվածներ, «Արտասահմանյան գրականություն», * 3, Երևան, էջ 82-87։87:
* 2005, Կուրտ Վոնեգուտ, Կապտամորուսը, վեպ, Զանգակ, Երևան, 267 էջ:
* 2008, Ուիլյամ Սարոյան, «Գրողի խոստովանություն», պատմվածք, «Գրական թերթ», * 21, էջ 3, 8:
* 2009, «Խաղը», արդի սլովակյան գրականություն, բանաստեղծություններ, թարգմ.` Վ. Արսեն, պատմվածքներ, թարգմ.` Դ. Համբարձումյան, Զանգակ, Երևան, էջ 39-78:
* 2006, Contemporary Armenian Prose, պատմվածքների անթոլոգիա, ինը պատմվածք՝ Դ. Համբարձումյանի թարգմանությամբ, Ամարաս, Երևան:
* 2008, Yerevan, պատմամշակութային ուղեցույց, Զանգակ, Երևան:
 
=== Մենագրություններ, գիտական ժողովածուներ ===
* 2005 թ. «Ու. Ֆոլքների երկերի լեզվաոճական առանձնահատկությունների պահպանման խնդիրը հայերեն թարգմանություններում», Լինգվա, Երևան:
* 2008 թ. «Գեղարվեստական ստեղծագործությունը և նրա թարգմանությունը որպես բանասիրական համալիր քննության առարկա», Լինգվա, Երևան:
* 2013 թ. «Նշան, լեզու, տեքստ», բանասիրական հոդվածների ժողովածու (հայերեն, անգլերեն), Ապոլոն, Երևան:
 
===Բուհական դասագրքեր===
* 2006 թ. A Guide to Critical Thinking, համահեղինակ, Լինգվա, Երևան:
* 2009 թ. Literary Translator’s Handbook, Լինգվա, Երևան:
 
== Մասնակցություն միջազգային գրական միջոցառումների ==
Տող 93.
* 2011-ի հունիսի 29-ից հուլիսի 6 Կիևում և Օդեսայում մասնակցել է «Հայ մշակույթի օրերը Ուկրաինայում» միջոցառումներին։
* 2011-ի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 30 Վիեննայում մասնակցել է «Գրող-բնակիչ» միջազգային ծրագրին։
* 2012-14, 2016 թվականներին Հայաստանում և Արցախում մասնակցել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնին։
* 2014-ի հուլիսի 14-ից օգոստոսի 11 Վալ-Դավիդում (Կանադա) մասնակցել է «Գրող-բնակիչ» միջազգային ծրագրին։
* 2015-ի մարտի 9-12 Մյունխենում մասնակցել է իր «Հեռագիր Ֆաթիմային» պատմվածքների գերմաներեն ժողովածուի շնորհանդեսին։
* 2016-ի հուլիսի 11-ից օգոստոսի 11-ը Շվեդիայի Վիսբի քաղաքում մասնակցել է «Բալթյան երկրների գրողների և թարգմանիչների կենտրոնում» գործող «Գրող-բնակիչ» ծրագրին:
 
== Գիտական հոդվածներ ==