«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

 
=== ԱՄՆ-ի արձագանքը ===
Անզորությունից շահը դիմեց ԱՄՆ-ի օգնությանը: ԱՄՆ-ի նախագահ [[Ջիմի Քարթեր|Ջ. Քարթերը]] չհամաձայնեց ռազմական միջամտություն իրականացնել Իրանում ( շահի քաղաքականությունը կոշտ քննադատության էր ենթարկել նաև արևմտյան մամուլը): Ամերիկյան կառավարող շրջանակներում Իրան զորքեր մտցնելու հարցում գոյություն ուներ երկու կարծիք: Ազգային անվտանգության գծով օգնական [[Զբիգնև Բժեզինսկի|Զբիգնև Բժեզինսկին]] կողմ արտահայտվեց ինտերվենցիային, այն դեպքում երբ ԱՄՆ Պետական դեպարտամենտի աշխատակազմի շատ անդամներ կարծում էին, որ հեղափոխությունը անհնարին է կանգնեցնել: ԱՄՆ պատվիրակները 1977-1978 թվականների ընթացքում մի քանի անգամ հանդիպեցին շահի հետ, սակայն այս հարցում միասնական հանգրվանի չհասան:
 
=== Ռազմական դրությունը ===
[[1978|1978 թվականի]] [[Օգոստոսի 20|օգոստոսի 20-ին]] [[Աբադան (Իրան)|Աբադանի]] [[Ռեքս կինոթատրոնի հրդեհ|Ռեքս կինոթատրոնի հրդեհից]] հետո մահացավ ավելի քան 500 մարդ, որին հետևեց երկրում [[ռազմական դրություն]] մտցնելու շահի որոշումը՝ արգելելով ցանկացած ցույց: Չնայած արգելքին խոշոր ցույց տեղի ունեցավ [[Թեհրան|Թեհրանում]], որի արդյունքում կյանքից հեռացավ 87 մարդ, որոնցից երեքը կին:
 
Թեհրանի իրադարձությունները պատճառ հանդիսացան, որպեսզի նավթարդյունաբերության ոլորտում համըդհանուր գործադուլ սկսվի: Հոկտեմբերին գրեթե բոլոր նավթ արդյունահանող կետերի աշխատանքը դադարել էր: Սրան հետևեցին ծանր արդյունաբերության, մեքենաշինության և մետալուրգիայի ոլորտների աշխատողները: [[Դեկտեմբերի 2|Դեկտեմբերի 2-ին]] Թեհրանում տեղի ունեցավ երկու միլիոնանոց հանրահավաք՝ շահին փոխելու պահանջով:
 
=== Շահի փախուստը ===
120

edits