«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին [[Մուրթազա Մութահհարին]], [[Մոհամմադ Բախեշթի|Մոհամմադ Բախեշթին]] և [[Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի|Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին]], որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:
 
== Հեղափոխության սկիզբը ==
Իրանի իսլամական հեղափոխության սկիզբ ընդունված է համարել [[1978|1978 թվականի]] [[Հունվար|հունվարը]], երբ [[Ղոմ]] քաղաքում Խոմեինիի դեմ գրված զրպարտիչ հոդվածը փողոց դուրս բերեց ուսանողներին: Տեղի ունեցավ բախում նրանց և ոստիկանների միջև, որի արդյունքում սպանվեց 2 ուսանող, իսկ ցուցարանների տվյալներով զոհվածների թիվը 70 մարդ էր կազմում: 40 օր հետո՝ փետրվարի 18-ին նոր ընդվզում տեղի ունեցավ [[Թավրիզ|Թավրիզում]] (այստեղ նույնպես բախման արդյունքում զոհեր եղան): Սրանից հետո ընդվզումների ալիքը տարածվեց ամբողջ հանրապետությունով:
 
Շահը խոստացավ ընտրություններ անցկացնել [[Հունիս|հունիսին]]: Մյուս կողմից ձեռնարկեց փողի արժևորման քաղաքականություն, որը հանգեցրեց զանգվածային գործազրկության՝ բազմաթիվ մարդիկ ազատվեցին աշխատանքից: [[1978|1978 թվականի]] [[Նոյեմբեր|նոյեմբերին]] [[Իրանի տնտեսություն|Իրանի տնտեսությունը]] զանգվածային գործադուլերի արդյունքում ամբողջովին կաթվածահար եղավ:
 
=== ԱՄՆ-ի արձագանքը ===
120

edits