«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

 
=== Ընդդիմության ծնունդը ===
[[1977|1977 թվականին]] [[Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմություն|ԱՄՆի նախագահ]] [[Ջիմի Քարթեր|Ջիմի Քարթերի]] ճնշմամբ շահը թուլացրեց միապետությանն ընդիմադիր ուժերի հալածանքը և ազատ արձակեց հարյուրավոր քաղբանտարկյալների: Իրանում սկսվեց քաղաքական ընդդիմության ձևավորման գործընթաց հանձին սահմանադրականների, մարքսիստների և իսլամիստների: Ընդդիմադիրների հիմնական մասը հոգևորականությունն ու մտավորականությունն էր, ովքեր վայելում էին ժողովրդի վստահությունը: Ընդդիմությունը միավորվում էր «իսլամական սոցիալիզմի» գաղափարների շուրջ:
 
Սահմանադրականները, որոնց կորիզը [[Իրանի ազգային ճակատ|Իրանի ազգային ճակատի]] անդամներն էին, սահմանադրական միապետության ստեղծման կողմնակիցներն էին, որտեղ պառլամենտը պետք է ձևավորվեր ժողովրդավարական ընտրություններով:
 
Մարքսիստները թույլ կազմակերպվածության պատճառով չկարողացան պահել իրենց դիրքերը: Մարքսիստական խոշոր կազմակերպությունը «Իրանի ժողովուրդական զանգվածներ կուսակցությունն» էր, որին աջակցում էր [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային միությունը]]: Ձախերը առաջարկում էին իշխանության փոփոխություն ուժի միջոցով: Նրանք իրենց ավանդը ունեցան հեղափոխության հաղթանակում, սակայն հակակրոնական հայացքների համար չընտրվեցին առաջին խորհրդարանի կազմում:
 
Իսլամիստների մեջ առանձնանում էր Հանուն ազատ Իրանի շարժումը, որի շարքերում էր հետհեղափոխական Իրանի առաջին վարչապետ [[Մեհդի Բազարգանը]]: Շարժումը կողմնակից էր առանց արյան և օրենքի շրջանակներում իշխանափոխությանը:
 
Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին [[Մուրթազա Մութահհարին]], [[Մոհամմադ Բախեշթի|Մոհամմադ Բախեշթին]] և [[Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի|Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին]], որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:
120

edits