«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
== Նախապատմություն ==
Իրանի վերջին [[շահ]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհամմեդ Ռեզա Փահլևին]] իշխանության եկավ [[1941|1941 թվականին]]՝ երկիր [[Բրիտանական կայսրություն|բրիտանական]] և [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|սովետական]] [[Իրանական օպերացիա|զորքերի մուտքից]] և հոր՝ [[Ռեզե-Շահ Փահլավի|Ռեզա Փահլևիի]] հեռացումից հետո: Նրա կառավարումը իրանում ընդհատվեց [[1953|1953 թվականին]] երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները: Շարժումը ղեկավարում էր վարչապետ [[Մոհամմադ Մոսադեղ|Մոհամմադ Մոսադեղը]], ով ազգայնացրեց մասնավոր կազմակերպությունների (հիմնականում անգլիական) ձեռքում գտնվող [[Նավթ|նավթահանող]] ընկերությունները: Սրան ի պատասխան [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ը]] և [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիան]] բոյկոտեցին իրանական նավթը, իսկ [[1953|1953 թվականի]] [[Օգոստոսի 19|օգոստոսի 19-ին]] [[1953 թվականի իրանյան հեղափոխություն|արևմտյան ուժերի հովանավորությամբ]] իշխանության եկան պրոեվրոպական ուժերը: Մոսադեղը հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց: Շահը վերադարձավ Իրան և վերադարձրեց նավթարդյունաբերությունը նախկին տերերին:
 
Հետագայում շահը սկսեց վարել ծայրահեղ [[Արևմտականացում|արևմտականացման]] քաղաքակնություն: Արտաքին քաղականությունը փոխվեց ԱՄՆի կողմ: Այսպիսով, Իրանը միակ իսլամական հանրապետությունն էր, որը բարեկամական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ: Շահը սատարում էր Չադի, Սոմալիի և Օմանի պրոամերիկյան կառավարություններին: Միապետությունում [[Ընդդիմություն|ընդդիմությունը]] արգելվեց և դաժնան ճնշումների էր ենթարկվում [[Իրանի պետական անվտանգության նախարարության]] (سازمان اطلاعات و امنیت کشور‎ — «Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar») կողմից: Սրա արդյունքում Ազգային ճակատի շատ գործիչներ կամ սպանվել էին կամ փախել էին երկրից, միակ շահին ընդդիմադիր ուժը երկրում մնացել էր հոգևորականությունը, որի վառ ներկայացուցիչն էր Ղոմ քաղաքի հոգևորականներից [[Ռուհոլլա Խոմեինի|Ռուհոլլա Խոմեինին:]] Հոգևորականությունը հենվում էր հասարակության ամենաչքավոր խավի վրա, որտեղ շահը հեղինակություն չուներ: