«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «Իսլամական հեղափոխություն, Հեղափոխություն 1357 թվականին (Իրանական օրացույցով)...»:)
 
'''Իսլամական հեղափոխություն''', '''Հեղափոխություն 1357 թվականին''' ([[Իրանական օրացույց|Իրանական օրացույցով]]) - իրադարձությունների շղթա [[Իրան|Իրանում]], որ արդյունքում տապալվեց միապետությունը և [[Շահ|շահ]] Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեյնու]] գլխավորությամբ: Հեղափոխության սկիզբը համարվում է [[1978 թվական|1978 թվականի]] [[Հունվարի 8|հունվարի 8-ը]], երբ [[Ղոմ|Ղոմում]] դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ [[1978 թվական|1978 թվականի]] ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին [[Գործադուլ|գործադուլների]] մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետին և փախավ երկրից:
 
1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեյնին]], ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և [[1979|1979 թվականի]] [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] Իրանը հռչակվեց [[Իսլամական հանրապետություն]]: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում [[Սուննի իսլամ|սուննիական]] [[Սաուդյան Արաբիա|Սաուդյան Արաբիայի]] առաջնորդությանը:
 
== Նախապատմություն ==
Իրանի վերջին [[շահ]] [[Մոհամմադ Ռեզա Փահլավի|Մոհամմեդ Ռեզա Փահլևին]] իշխանության եկավ [[1941|1941 թվականին]]՝ երկիր [[Բրիտանական կայսրություն|բրիտանական]] և [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|սովետական]] [[Իրանական օպերացիա|զորքերի մուտքից]] և հոր՝ [[Ռեզե-Շահ Փահլավի|Ռեզա Փահլևիի]] հեռացումից հետո: Նրա կառավարումը իրանում ընդհատվեց [[1953|1953 թվականին]] երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները:
120

edits