«Գիտահետազոտական ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Գիտահետազոտական ինստիտուտ''', հատուկ կազմակերպություն, որ զբաղվում է գիտական հետազոտություններով և մշակումներով։ Որպես գիտական հիմնարկություն, «ինստիտուտ» անունն առաջին անգամ կիրառվևլ է Գիտությունների և արվեստների ֆրանսիական ազգային ինստիտուտի նկատմամբ։ 19-20-րդ դարերի սահմանագլխին գիտահետազոտական ինստիտուտներ ստեղծվեցին Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում։ Նախապես գիտահետազոտական ինստիտուտերը մասնավոր ձեռնարկություններ էին և հիմնականում զբաղվում էին բնագիտության հարցերով։ Հետագայում հանդես եկան նաև պետական գիտահետազոտական ինստիտուտներ՝ ընդգրկելով գիտության ու արտադրության նոր բնագավառներ (տեխնիկա, գյուղատնտեսություն, մշակույթ, առողջապահություն և այլն)։ Հումանիտար գիտությունների 1-ին գիտահետազոտական ինստիտուտներից էր «Պուշկինի տունը» [[Ռուսաստան]]ում (1930 թվականից՝ [[ԽՍՀՄ]] [[Գիտությունների ակադեմիա]]յի [[ռուս]] գրականության ինստիտուտ)։ Գիտահետազոտական ինստիտուտը կազմված է համեմատաբար ինքնուրույն ստորաբաժանումներից՝ բաժիններից, [[լաբորատորիա]]ներից, խմբերից և այլն։ Գիտահետազոտական ինստիտուտը ղեկավարում է վարչությունը, որին կից գործում է գիտական խորհուրդ։ Ըստ ֆինանսավորման աղբյուրների և կառավարման համակարգի գիտահետազոտական ինստիտուտները կարող են լինևլ՝լինել՝ պետական, մասնավոր, համալսարանական և քոլեջների։ Դրանք գտնվում են խիստ մրցակցությաև մեջ և դիմում են բոլոր միջոցներին՝ աշխատանքի մեջ ներգրավելու առավել կարող գիտական ուժերին։ Գիտական առաջատար կազմակերպությունները՝ ազգային [[Գիտությունների ակադեմիա]]ները, որպես կանոն, գիտահետազոտական ինստիտուտներ չունեն։ Դեռևս [[1920]]-ական թվականներին [[ԽՍՀՄ]]-ում հիմնադրվեցին տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ, այդ թվում՝ աերոհիդրոդինամիկ, օպտիկական, Վ․ Ի․ Լենինի անվ․ էլեկտրա–տեխնիկական, Լ․ Կարպովի անվ․ քիմիական ինստիտուտները, որոնք աստիճանաբար վերաճեցին խոշոր գիտական կոլեկտիվների։ Արդի շրջանում գիտական մի շարք պրոբլեմների ընդհանուր բնույթը ստիպում է միավորել տարբեր երկրների գիտնականների ջանքերը նոր տիպի գիտահետազոտական ինստիտուտներում, ինչպիսիք են, օրինակ, [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի գիտական հիմնարկները։ Գիտահետազոտական ինստիտուտների լայն ցանց ստեղծվել էր ԽՍՀՄ-ում։ Այստեղ առաջին գիտահետազոտական ինստիտուտն էրինստիտուտը գիտության և արվեստի ինստիտուտըինստիտուտն է, որ հիմնվել է 1925 թվականին։ 1975 թվականին գործող գիտական հիմնարկների մևծմեծ մասը գիտահետազոտական ինստիտուտներ էին, այդ թվում Գիտությունների ակադեմիայի կազմում՝ 27, նախարարությունների և գերատեսչությունների ենթակայության՝ 62։ Առավել խոշոր գիտահետազոտական ինստիտուտներ էին՝ շինարարության և ճարտարապետության (հիմնադրված 1929 թվականին), մանկաբարձության և գինեկոլոգիայի (1931 թվական), մանկավարժական գիտությունների (1939 թվական ), ԽՍՀՄ ատոմային Էներգիայիէներգիայի օգտագործման պետական կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստիտուտըըինստիտուտը (1943 թվական), տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի (1946 թվական), անասնաբուծության և անասնաբուժության (1954 թվական), մաթեմատիկական մեքենաների և կաոուցվածքների (1956 թվական), գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման (1960 թվական), ջրային պրոբլեմների և հիդրոպոնիկայի (1964 թվական), տնտեսագիտության և պլանավորման (1966 թվական) և այլն։
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=78}}