«Ֆրանչեսկո Պետրարկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Գործունեություն==
Առավել ինքնատիպ են «Բուկոլիկներ» ([[1346]]-[[1357]]) այլաբանական բովանդակությամբ հովվերգերը։ Պետրարկան ձգտել է վերականգնել դասական լատ․, այդ լեզվով գրել պատմագիտական, փիլիսոփայական, բանասիրական և գեղարվեստական գործեր։ Պատմագիտական երկերում և որոշ քաղաքական բանաստեղծություններում («Իմ Իտալիա» ևն) նա երագել է տեսնել օտար զավթիչներից ազատագրված ու հզորացած հայրենիքը։ Սակայն նրա քնարերգության պսակն են կազմում Լաուրային նվիրված իտալական քնարական սիրային բանաստեղծությունները, որոնք 1350-ական թվականներին վերջերին զետեղել է կանցիոներեի (երգերի ժողովածու) մեջ։ Այն բաղկացած է երկու բաժնից՝ «Բանաստեղծություններ գրված Լաուրայի կենդանության ժամանակ», «Բանաստեղծություններ գրված Լաուրայի մահից հետո» և բովանդակում է 317 սոնետ, 29 կանցոն, 9 սեքստին, 7 բալլադ և 4 մադրիգալ։ Գիրքը ինքնատիպ պոետական օրագիր է, որ ներկայացնում է կնոջ և բնության գեղեցկությամբ արբած բանաստեղծի անհատական ապրումները։ Նրա պոեզիան եվրոպական նոր գրականության մեջ անհատական քնարերգության առաջին բարձրագույն օրինակն է։ Նա ոչ միայն փոխեց պոեզիայի բովանդակությունը, այլև ստեղծեց երաժշտականությամբ ու պոետիկական հնարանքներով հարուստ բանաստեղծական ձևեր։ Լաուրային է նվիրել նաև տերցիններով գրված խրատական բնույթի «Հաղթանակներ» ([[1354]]) այլաբանական պոեմը, որը ներթափանցված է ճգնավորական բարոյախոսությամբ։ Պետրարկայի պոեզիան մեծ ազդեցություն է գործել եվրոպական քնարերգության (այսպես կոչված պետրարկիզմի) զարգացման վրա։ Պետրարկան ([[Դանթե Ալիգիերի|Դանթե]]ի և Բոկաչչոյի հետ) համարվում է գրական իտալերենի սկզբնավորողներից։
 
Մահացել է [[1374]] թվականի [[հուլիսի 17]] թվականին Արկուայում՝ Պաղուայի մոտ։