Բացել գլխավոր ցանկը

Changes

[[1988]] թվականին թողարկվում է նոր օպերացիոն համակարգ՝ [[Windows NT]] անունով։ NT-ն իր միջերեսով չէր տարբերվում Windows 3.0-ից։ [[1992]] թ. ստեղծվում է Windows NT 3.0-ն, իսկ [[1994]]-ին Windows NT 3.5-ը։ [[1995]] թվականին թողարկվել է հայտնի [[Windows 95]]-ը, դառնալով Windows-ի պատմության նոր փուլ։ Ի տարբերություն նախորդ Windows-ների, 95-ը առանձնանում է իր ինտերֆեյսով, արագությամբ և նոր հնարավորություններով։ Windows 95-ում կատարվել էին առաջին քայլերը ինտերնետ մուտք գործելու համար։ [[1996]] թվականին թողարկվում է Windows NT 4.0-ն, որը իր ինտերֆեյսով չէր տարբերվում Windows 95-ից։
 
[[1998]] թ. թողարկվել է [[Windows 98]]-ը, որում հիմնական ուշադրությունը դարձված էր ինտերետիինտերնետի վրա։ Հաջորդ օպերացոին համակարգի անվանումը [[Windows 2000]] է։ Այն թողարկվել է երկու տարբերակով՝ [[Windows 2000 Server]] և [[Windows 2000 Professional]]։
 
[[2001]] թ. թողարկվել է նոր օպերացիոն համակարգ՝ [[Windows XP]]։ Այն կառուցվել է [[Windows NT]] միջուկի հիման վրա։ [[2008]] թ.ի վերջին այն գրավում էր օպերացիոն համակարգերի շուկայի 70%-ը։ [[2003]] թ. դուրս է գալիս [[Windows Server 2003]]-ը։ [[Վինդոուզ Վիստա|Windows Vista]]-ն թողարկվել է [[2006]] թ., իսկ [[Վինդոուզ 7|Windows 7]]-ը՝ [[2009]]-ին։
Անանուն մասնակից