«Կերատիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
=== Բուժում ===
Բուժումը կախված է կերատիտի տեսակից: Անկախ կերատիտի առաջացման պատճառից խորհուրդ է տրվում դադարեցնել կոնտակտային լինզաների օգտագործումը:
ԻնֆկցիոնԻնֆեկցիոն կերատիտը, որպես կանոն պահանջում է հակաբակտերիալ, հակասնկային կամ հակավիրուսային թերապիա: Կերատիտի ժամանակ հաճախ նշանակվում են աչքի կաթիլներ, հաբեր, երբեմն նույնիսկ ներարակումներ: Հերպետիկ կամ այլ վիրուսային կերատիտների ժամանակ նշանակում են աչքի կաթիլներ Oftalmoferon, որը պարունակում է Interferonum alpha-2, [[Դիմեդրոլ|դիմեդրոլ]], [[Բորաթթու|բորաթթու]], մեթացել (metacoelia-արհեստական արցունք): Օգտագործվում է նաև Tobramycin, իսկ բորբոքումից պաշտպանության համար կիրառվում է Indocollyre և Corneregel:
Բակտերիալ ինֆեկցիաների ժամանակ կիրառելի են հակաբակտերիալ դեղամիջոցները, օրինակ՝ լևոֆլոկսացին, մոկսիֆլոքսացին, օֆլոքսացին: Խորհուրդ չի տրվում կիրառել ստերոիդ հակաբորբոքային միջոցներ, քանի որ նրանք կարող են բերել հիվանդության սրացման, խոցոտման և եղջերաթաղանթի պերֆորացիայի:
Կերատիտի առաջին նշանների ի հայտ գալուց անմիջապես հետո անհրաժեշտ է դիմել ակնաբույժի: Քանի որ որոշ ինֆեկցիաների հետևանքով կարող են ի հայտ գալ հետևյալ բարդությունները՝ սպի եղջերաթաղանթի վրա, տեսողության թուլացում, եղջերաթաղանթի պերֆորացիա, ինֆեկցիայի տարածում դեպի ավելի խոր շերտեր, [[Կուրություն|կուրություն]]: Կերատիտի բուժման ժամանակ ճիշտ ընտրված մարտավարությունը հնարավորություն կտա խուսափել հետագա բարդություններից:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կերատիտ» էջից