«Ատոմական համար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ատոմական համար''', '''ատոմական կարգաթիվ''', կարգահամար, [[քիմիական տարր]]ի հերթական համարը [[տարրերի պարբերական համակարգ]]ում։ Ատոմական համարը հավասար է [[ատոմի միջուկ]]ում գտնվող [[պրոտոն]]ների թվին և, հետևաբար, չեզոք [[ատոմ]]ում գտնվող [[էլեկտրոն]]ների թվին։ Սովորաբար նշանակվում է '''Z'''-ով։ Ատոմական համար հասկացությունը մտցրել է շվեդացի Յոհանես Ռիդբերգը 1897 թվականին։ Ելնելով տարրերի ռենտգենյան սպեկտրների ուսումնասիրություններից՝ Հենրի Մոզլին ենթադրեց (1912), որ ատոմական համարը ցույց է տալիս ատոմի միջուկի [[լիցք]]ը (1920 թվականին [[Ջեյմս Չեդվիկ]]ը փորձով ապացուցեց այդ)։ Ատոմական համարի այս նոր բացատրությունը վերացրեց տարրերի պարբերական համակարգում եղած թվացող հակասությունը (մի քանի տարրեր դասավորված են ոչ ըստ ատոմական [[զանգված]]ի աճի, օրինակ՝ [[արգոն]] և [[կալիում]], [[կոբալտ]] և [[նիկել]], [[տելուր]] և [[յոդ]]) և հնարավոր դսւրձրեցդարձրեց որոշել մինչև [[ուրան]]ը տեղավորված տարրերի ճիշտ թիվը, թեև նրանցից մի քանիսը (հաֆնիում, ռենիում, տեխնիցիում, պրոմեթիում, աստատին, ֆրանսիում) դեռևս հայտնի չէին։
 
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=658}}