«Գանձասար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 59.
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է [[1216]] – [[1238]] [[Հասան-Ջալալ|թվականներին Հասան-Ջալալ]] իշխանի կողմից<ref>''Artsakh: A Photographic Journey'' by Hrair Khatcherian, p.13. {{OCLC|37785365}}</ref>։ Գանձասարը [[1400]] – [[1816]] թվականներին [[Աղվանք|Աղվանից]] կաթողիկոսների նստավայրն էր<ref name="hewsen">{{cite book | last = Hewsen | first = Robert H. | title = Armenia: a historical atlas | year = 2001 | publisher = [[The University of Chicago Press]] | id = ISBN 0-226-33228-4 | pages = 159 }}</ref>։ [[1923 թվական]]<nowiki/>ից՝ [[Ադրբեջան]]<nowiki/>ին բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին։
Ըստ ուսումնասիրությունների՝ [[1214 թվական]]<nowiki/>ին Ներքին Խաչենի կամ Խոխոնաբերդի իշխանություը Վախթանգ II-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին՝ Հասան (Հայկազ) Ջալալը և նրանից սերված տոհմը կոչվում է Հասան Ջալալի տոհմ։ Պատմական աղբյուրներում նրան մի շարք տիտղոսներ են տրվել՝ «<nowiki/>[[Մեծ իշխան]]<nowiki/>», «Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ», «Թագավոր [[Ջալալ Դովլա]]<nowiki/>», «Բարեպաշտ արքա Ջալալ» և այլն։ Ըստ [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեց<nowiki/>ու]]՝ նրա հայրը՝ Վախթանգ Տանգիկը, վախճանվելիս որդուն՝ [[Ջալալ Ա|Հասան Ջալալին]] և իր կնոջը՝ Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է՝ «զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար<nowiki/>», որի կառուցումն սկսվել է [[1216 թվական]]<nowiki/>ին և ավարտվել 1238 թվականին և օծվել 1240 թվականին՝ [[ՎարդավառիՎարդավառ]]<nowiki/>ի մեծ տոն]]<nowiki/>ին, որի ժամանակ ներկա են եղել [[Աղվանքի Ներսես կաթողիկոս]]<nowiki/>ը, Վանական Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա։ Սակայն խաղաղ ժամանակներին հաջորդող դաժան օրերի ընթացքում Մամքանի փառաբանված ամուսինը՝ Ջալալը, 1261 թվականին ողբերգական վախճան է ունենում, և կինը որոշում է կառուցել Գանձասարի գավիթը, որտեղ էլ ամփոփել են ամուսնու աճյունը։
 
[[Մխիթար Գոշ]]<nowiki/>ը և Կիրակոս Գանձակեցին վկայում են, որ Գանձասարի վանքի գավիթը եղել է իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը։ Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և [[Մշկավանք]]<nowiki/>ի գավթի ձևերին։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գանձասար» էջից