«Ռազմական բազա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ավելացվեց Կատեգորիա:Ռազմական կյանք ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Russian 102nd Military Base Entrance.jpg|250px|մինի|[[Ռուսական 102-րդ ռազմաբազա]], Գյումրի, Հայաստան]]
 
'''Բազա ռազմական''', տերիտորիա (ստրատեգիական կամ քաղաքական տեսակետից կարևոր [[կետ]], շրջան) և նրա վրա տեղավորված զորքեր՝ զենքի, ռազմամթերքի, պարենամթերքի և նյութական այլ միջոցների պաշարներով։ Ռազմ․ բազաներ կապիտալիստական պետություններն ստեղծում են իրենց երկրի սահմաններում, իսկ մի շարք դեպքերում (գլխավորապես էքսպանսիոնիստական նպատակներով)՝ նաև այլ երկրների տերիտորիաներում ժամանակակից ռազմական բազաները լինում են [[հրթիռ]]ային, [[Ավիացիոն հրետանային կայանք|ավիացիոն]], ռազմածովային և ընդհանուր նշանակության։ [[Հրթիռ]]ային բազաները ստարտային դիրքերի, կառավարման կետերի, հրթիռատեխնիկական և նյութատեխնիկական ապահովման զորամասերի համալիր են։ Ավիացիոն բազաներն օգտագործվում են ստրատեգիական, տակտիկական ու տրանսպորտային [[ինքնաթիռ]]ների, ապահովման և նորոգման զորամասերի, նյութատեխնիկական միջոցների բազավորման համար։ Ռազմածովային բազաները ծովափի և նրան հարող տեղամասի սարքավորված և պաշտպանվող շրջաններ են՝ նավերի բազավորման մի քանի կետերով ու նրանց պաշտպանության միջոցներով։ Լինում են մշտական կամ ժամանակավոր, թիկունքային կամ առաջապահ։ Ընդհանուր նշանակության բազաներում տեղավորվում են ցամաքային զորքերը, նավատորմի և ռազմաօդային ուժերը։