«Կոշ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  3 տարի առաջ
 
==Պատմություն==
[[Պատկեր:Կոշ ամրոց «Աղջկա բերդ»9.1.JPG|մինի|ձախից|«[[Աղջկա բերդ]]»]]
Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։ Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Սուրբ Ստեփանոս եկեղեցին ([[7-րդ դար|VII]] դ.) կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ [[տուֆ]]ից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։
[[Պատկեր:Եկեղեցի Ս. Ստեփանոս 30.JPG|մինի|Սուրբ Ստեփանոս]]