«Տնտեսական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Տնտեսական համակարգ''', նյութական և ոչ նյութական <nowiki/>[[Բարիք|բարիքներ]] արտադրողների, սպառողների միջև կարգավորված փոխհարաբերությունների, որոշումներ ընդունելու և իրագործելու մեխանիզմների ու ինստիտուտների ամբողջություն։ Յուրաքանչյուր երկրի տնտեսությունը մի մեծ համակարգ է, որում առկա են գործունեության բազում տեսակներ, և գործունեության յուրաքանչյուր ձև կարող է գոյատևել միայն այլ գործունեությունների հետ կապի և փոխհարաբերության պայմաններում։ Տնտեսական համակարգը բարիքների արտադրությունը և <nowiki/>[[Սպառում|սպառումը]] յուրահատուկ ձևերով կանոնակարգելու գործողությունների ամբողջություն է։
*Ինչ ասեմ ընգեր ջան էտի ախպեր ջան նենց մի բանա որ դաժը ես չգիտեմ ջոգում ես ընգեր:
 
Հասարակության զարգացման պատմության ընթացքում գոյություն ունեցող տնտեսական համակարգերի բնույթը տարբեր է եղել։
 
'''Ավանդական տնտեսություն'''
 
Ավանդական տնտեսությունը հիմնված է պատմականորեն ձևավորված ավանդույթների, սովորույթների, հոգեբանության, կրոնական ընկալումների և մշակութային մակարդակի վրա։
 
Դարերով ձևավորված ավանդույթները իրենց ազդեցությունն են թողնում <nowiki/>[[Տնտեսություն|տնտեսության]] կարգավորման արդյունավետության, այսինքն՝ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման մակարդակի վրա։
 
Ավանդական տնտեսության առանձնահատկություններն են․
 
·        Պարզ տեխնոլոգիաներ
 
·        Գերակշռում են ձեռքի աշխատանքները
 
·        Տնտեսական հարաբերությունների մասնակիցները համախմբված են ամուր սոցիալական կապով
 
·        Հիմնական տնտեսական խնդիրները լուծվում են ավանդույթներին և սովորույթներին համապատասխան
 
=== Շուկայական տնտեսություն ===
Շուկայական տնտեսական համակարգը լիարժեք ձևավորվել է <nowiki/>[[18-րդ դար|18-րդ դարում]] և ամենաճկուն տնտեսական համակարգն է, որը ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ ինքնուրույն վերափոխվում ու զարգանում է։ Իր պատմական զարգացման ընթացքում այն ընդունել է դասական շուկայական տնտեսության, խառը տնտեսության և սոցիալ-շուկայական տնտեսության դրսևորումներ։ Դասական շուկայական տնտեսությանը բնորոշ են հետևյալ հիմնական հատկանիշները՝
 
·        <nowiki/>[[Տնտեսական ռեսուրսներ|տնտեսական ռեսուրսների]] մասնավոր սեփականություն,
 
·        <nowiki/>[[կատարյալ մրցակցություն]], որն ապահովում է <nowiki/>[[շուկա]] մուտքի և ելքի, <nowiki/>[[Տնտեսություն|տնտեսության]] մի ճյուղից մյուս ճյուղ <nowiki/>[[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալի]] ազատ հոսքի լիարժեք հնարավորություն,
 
·        շուկայում բազմաթիվ արտադրողների առկայություն, որոնք ինքնուրույն որոշում են կայացնում՝ ինչպես և ում համար արտադրել,
 
·        միմյանցից անկախ բազմաթիվ սպառողների գոյություն, որոնք ինքնուրույն որոշում են որ արտադրանքը և որ արտադրողից գնել,
 
·        <nowiki/>[[Առաջարկ|առաջարկի]] և <nowiki/>[[Պահանջարկ|պահանջարկի]] փոխհարաբերության հիման վրա <nowiki/>[[Ապրանք|ապրանքների]] շուկայական գնի ազատ ձևավորում,
 
·        <nowiki/>[[Բարիք|բարիքների]] արժևորման և համարժեքային փոխանակության ազատություն,
 
·        սահմանափակ ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու և <nowiki/>[[Շահույթ|շահույթը]] մաքսիմալացնելու կողմնորոշվածություն,
 
·        շուկայի գործունեությանը արտաքին միջամտության սահմանափակում։
 
=== Պլանային տնտեսություն ===
Պլանային տնտեսության հիմնական հատկանիշներն են՝
 
·        Մասնավոր սեփականության վերացումը և պետական (հասարակական) սեփականության հաստատումը ունեցվածքի նկատմամբ։ Այդ ժամանակ մասնավոր սեփականության առարկա է համարվում միայն անձնական օժանդակ տնտեսության հողը, դրա մշակման համար անհրաժեշտ գործիքները, այդ տարածքում կառուցված տունը, ավտոմեքենան, տան իրերը, ձեռք բերված կենսական միջոցները։
 
·        Անհրաժեշտ բարիքների արտադրության, ռեսուրսների բաշխման որոշում, որը կայացվում է կենտրոնական իշխանությունների կողմից։ Որոշվում է, թե արտադրական ձեռնարկությունները ինչ պետք է արտադրեն և ինչ քանակությամբ։ <nowiki/>[[Հումք|Հումքի]], <nowiki/>[[Նյութ|նյութերի]], սարքավորումների, մեքենաների և այլ անհրաժեշտ միջոցների մատակարարումը իրականացվում է նախապես մշակված պլաններին համապատասխան։ Արդյունքի թողարկման, մատակարարման պլանները համարվում են պետական դիրեկտիվ․ դրանց կատարումը պարտադիր է, իսկ չկատարելու դեպքում <nowiki/>[[Ձեռնարկություն|ձեռնարկության]] ղեկավարությունը ենթարկվում է պատասխանատվության, անգամ՝ քրեական, որովհետև պլանը համարվում է օրենք, իսկ չկատարումը՝ դրա խախտում։
 
·        Արդյունքների նկատմամբ սահմանվում է գներ (բացառությամբ գյուղացիական օժանդակ տնտեսության արդյունքների), որոնցից շեղումը համարվում է օրենքի խախտում, և մեղավորների նկատմամբ կիրառվում են համապատասխան պատժամիջոցներ։
 
·        Սահմանվում է յուրաքանչյուր աշխատողի <nowiki/>[[Աշխատավարձ|աշխատավարձի]] չափը։
 
·        Ստեղծված արդյունքի և դրա դիմաց ստացվելիք եկամտի փոխկապվածությունը թույլ է։ Գործում է արտադրողի, այլ ոչ թե սպառողի գերակայությունը։ Այդ պայմաններում արտադրողը անհրաժեշտ նյութական շահագրգռվածություն չունի արդյունքը որակով արտադրելու համար։
 
·        Գոյություն չունի <nowiki/>[[Մրցակցություն (տնտեսագիտություն)|մրցակցություն]] արտադրողների միջև։
 
Իր սահմանափակ հնարավորություններով՝ այս տնտեսաձևը ապահովում է համեմատաբար բարձր արտադրողականություն, որովհետև պլանային (պարտադիր) հրահանգները չեն տարածվում անձնական օժանդակ տնտեսությունների վրա, և հիմնականում գործում են շուկայական տնտեսության սկզբունքները։ Տնտեսություններում արտադրողների նյութական շահագրգռվածության աստիճանը անհամեմատ բարձր է։ Զարգացած երկրների տնտեսական համակարգը կառուցված է այդ երկուսի արդյունավետ համադրմամբ։ Տնտեսական կյանքը կարգավորվում է շուկայական ազատ մրցակցության սկզբունքների և պետական լծակների (հատկապես հարկաբյուջետային և դրամավարկային) արդյունավետ զուգակցման միջոցով։ Իրականում գործում է խառը տնտեսաձևը։
 
=== Խառը տնտեսություն ===
Խառը տնտեսությունը շուկայական ինքնակարգավորման և պետական կարգավորման տնտեսական մոդելների համադրությունն է։ Պատմականորեն խառը տնտեսաձևը, այս կամ այն երկրի զարգացման առանձնահատկությունից և ժամանակաշրջանի բնույթից կախված, տարբեր է եղել։ Շուկայական հարաբերությունները հազարամյակի պատմություն ունեն։ Պատմագիտական բոլոր հետազոտությունները վկայում են, որ փոխանակության հարաբերությունները և տարբեր երկրների միջև առևտրական կապերը վաղնջական ժամանակներից գոյություն են ունեցել։ Շուկայական համակարգը ունեցել է կարևոր և վճռորոշ դեր տնտեսության զարգացման գործում։
 
Խառը տնտեսությունը, որպես շուկայական ինքնակարգավորման և պետական կարգավորման սկզբունքների համադրություն, համարվում է տիրապետող տնտեսաձև, որն իր յուրահատուկ դրսևորումներն է ունենում պատմական զարգացման անցյալ, ներկա և ապագա փուլերում։ Վարչահրամայականից (ուղղահայաց համակարգում) շուկայականին (հորիզոնական համակարգում) անցման, ինչպես նաև տնտեսական ճգնաժամերի կամ ցնցումների (օրինակ՝ 1929-33 թվականների մեծ տնտեսական ճգնաժամը) հետևանքով պետական կարգավորման լծակների ընդլայնման և հետագայում անհրաժեշտաբար դրանց սահմանափակման առումով պահանջվում է որոշակի անցումային ժամանակաշրջան, որն ունի տնտեսության կարգավորման իր առանձնահատկությունները։
 
=== Անցումային տնտեսություն ===
Մի տնտեսական համակարգից մյուսին անցնելն է, անցումային շրջանը, կախված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, կարող է ինչպես կարճատև (տասնամյակներ), այնպես էլ երկարատև (հարյուրավոր տարիներ) լինել։ Հետխորհրդային երկրներում տեղի է ունենում անցում վարչահրամայական տնտեսական համակարգից շուկայականի, անցումային տնտեսություն է եղել նաև <nowiki/>[[Ավանդական տնտեսություն|ավանդական տնտեսական համակարգից]] շուկայականին անցման ժամանակ։ Անցումային տնտեսությանը բնորոշ են սեփականության ձևի և տնտեսական գործունեության համակարգման հատկանիշներ։ Անցումային տնտեսությանը հատուկ են բազմակացութաձևություն, սոցիալ-տնտեսական հարաբերությունների սրացում, տնտեսության անկում, գործազրկության աճ, փողի արժեզրկում և այլն։ Հին համակարգի լիարժեք կերպափոխությունը հիմնականում կախված է անցում կատարող երկրի սոցիալ-տնտեսական զարգացածության մակարդակից, ներքին ուժերի դիմադրության աստիճանից, ավանդույթներից, սովորույթներից, ինչպես նաև արտաքին գործոնների ազդեցությունից։ Անցումային շրջանն ավարտված կարելի է համարել, երբ նոր տնտեսական համակարգն ապացուցում է իր տնտեսական և սոցիալական կենսունակությունը, իսկ երկրի բնակչությունը համոզվում է դրանում։
 
== Տնտեսական համակարգի մոդելներ ==
Ցանկացած հասարակությունում գոյություն ունեցող <nowiki/>[[Տնտեսություն|տնտեսության]] կազմակերպման ազգային մոդելները կարող են կրել ամենատիպիկ երկրի անվանումը, քանի որ երկրները տարբերվում են իրենց <nowiki/>[[Պատմություն|պատմությամբ]], տնտեսական զարգացման մակարդակով, սոցիալական և ազգային պայմաններով։
 
=== Ամերիկյան մոդել ===
Ամերիկյան մոդելը լիբերալ շուկայական <nowiki/>[[Կապիտալ|կապիտալիստական]] մոդել է, որը կառուցված է անհատականության, ձեռնարկատիրական ակտիվության, <nowiki/>[[Բնակչություն|բնակչության]]<nowiki/>առավել ակտիվ մասի հարստացումն ամենայն կերպ խրախուսելու համակարգի վրա։ Բնակչության անապահով խմբերի համար մասնակի արտոնությունների և նպաստների հաշվին ստեղծվում է կյանքի ընդունելի մակարդակ։ Սոցիալական հավասարության կամ արդարության խնդիր այստեղ չի դրվում։ Այս մոդելը հիմնված է մասնավոր սեփականության, շուկայական մրցակցային մեխանիզմի, կապիտալիստական դրդապատճառների, աշխատանքի արտադրողականության բարձր մակարդակի և անձնական հաջողության նվաճման մասսայական կողմնորոշման վրա։ Ամերիկյան մոդելին ամբողջությամբ վերցված բնորոշ է նաև պետական ներգործությունը, որն ուղղված է կայուն ենթակառուցվածքի և տնտեսական հավասարակշռության պահպանմանը։
 
=== Գերմանական մոդել ===
Գերմանական մոդելը սոցիալական - շուկայական տնտեսության մոդել է, որում մրցակցային սկզբունքների ընդարձակումը կապվում է հատուկ սոցիալական ենթակառուցվածքների ստեղծման հետ, որը մեղմացնում է <nowiki/>[[Շուկա|շուկայի]] և կապիտալի թերությունները, ձևավորում բազմաշերտ ինդուստրիալ սոցիալական քաղաքականության սուբյեկտներ։ Այն ձևավորվել է հիտլերյան ժամանակների <nowiki/>[[Կոնցեռն|կոնցեռների]] վերացման և տնտեսության բոլոր ձևերին (խոշոր, միջին, մանր) կայուն զարգացման հնարավորության տրամադրման շնորհիվ։ <nowiki/>[[Պետություն|Պետությունն]] ակտիվորեն ազդում է գների, մաքսատուրքերի և տեխնիկական նորմաների վրա և կոչված է երաշխավորելու ազատ գներ և մրցակցություն, շուկայական տնտեսության հավասարակշռվածություն և ապահովել նրա զարգացման սոցիալական ուղղվածությունը։
 
=== Շվեդական մոդել ===
Շվեդական մոդելը իր դասական ձևով սոցիալական մոդել է, որը տարբերվում է բնակչության ամենաանապահով շերտերի օգտին ազգային եկամտի վերաբաշխմամբ, ունեցվածքային անհավասարության կրճատմանն ուղղված ուժեղ սոցիալական քաղաքականությամբ։ Այստեղ պետության ձեռքում է գտնվում հիմնական ֆոնդերիընդամենը 4%-ը, սակայն պետական ծախսերի բաժինը 90-ական թ. կազմել է շուրջ 70% (համախառն ներքին արդյունքի)։ Այդ ծախսերի կեսից ավելին ուղղվում է սոցիալական կարիքներին։ Տնտեսական գործունեության 90%-ից ավելին իրականացնում են մասնավոր ֆիրմաները, կառավարությունը եռանդուն մասնակցում է տնտեսական կայունության ապահովմանը և եկամուտների վերաբաշխմանը։ Բնականաբար, դա հնարավոր է միայն հարկավորման բարձր նորմայի պայմաններում։ Այդպիսի մոդելը ստացել է «ֆունկցիոնալ սոցիալիզացիայի» անվանումը, որի ժամանակ արտադրության ֆունկցիան ընկնում է մրցակցային շուկայական պայմաններում գործող մասնավոր <nowiki/>[[Ձեռնարկություն|ձեռնարկությունների]] վրա, իսկ բարձր կենսամակարդակի (ներառյալ զբաղվածությունը, կրթությունը, սոցիալական ապահովագրումը) և ենթակառուցվածքի բազմաթիվ տարրերի (տրանսպորտի, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների) ապահովման գործառույթը՝ պետության վրա։
 
=== Ճապոնական մոդել ===
Ճապոնական մոդելի հիմքում ընկած է կոլեկտիվիզմի, փոխադարձ օգնության սկզբունքը։ Բնակչության բարձր կենսամակարդակը ապահովվում է <nowiki/>[[Աշխատավարձ|աշխատավարձի]]<nowiki/>նկատմամբ աշխատանքի արտադրողականության առավել բարձր աճի տեմպերով, որի հաշվին նվաճվում է արտադրանքի ինքնարժեքի իջեցում և համաշխարհային շուկայում նրա մրցունակության կտրուկ բարձրացում։ Ունեցվածքային շերտավորմանը խոչընդոտներ չեն դրվում։ Այդպիսի մոդելը հնարավոր է միայն ազգային ինքնագիտակցության զարգացման բացառիկ բարձր մակարդակի, կոնկրետ մարդու շահերի համեմատությամբ ազգային շահերի գերակայության դեպքում, երբ բնակչությունը պատրաստ է երկրի բարգավաճման համար գնալ որոշակի նյութական զոհաբերությունների։
 
=== Չինական մոդել ===
Չինական մոդելը ձևավորվել է «մաքուր սոցիալիզմի» տնտեսությունից անցումային պայմաններում։ Շուկայական մեխանիզմը և ոչ պետական հատվածը վերափոխման տարիներին զգալիորեն ուժեղացրին իրենց դիրքերը, սակայն սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ պետական կարգավորումն «ուղղորդիչ պլանավորման» ձևով և սոցիալական երաշխիքները մնում են որպես առաջնային։ Այդպիսի մոդելը կարող է որոշվել որպես գերազանցապես սոցիալիստական մոդել՝ խառը տնտեսությամբ։
 
[[Կատեգորիա:Տնտեսագիտական տերմիններ]]