«Հարսանեկան զգեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 48.
* Պերճաշուք զգեստ: Հարսանեկան պերճաշուք բոլոր զգեստները կազմված են նեղ վերևով սեղմիրանից և պերճ կիսաշրջազգեստից, որի փքունությունը պայմանավորված է օգտագործված կրինոլինով, օղակներով կամ կտորի բազմաթիվ շերտերով: Պերճ կիսաշրջազգեստը կարող է սկսել գոտկատեղի կամ [[ազդր]]ի (գոտկատեղից ներքև) գծից:
* Անսովոր զգեստ: Ներկայիս հարսնացուները հակված են հեռանալու ընդունված ավանդույթներից: Այս ոճին բնորոշ են կարճ ու գունագեղ զգեստները:
 
== Հարսանեկան հավատալիքներ ==
 
Արևմտյան մշակույթում լայն տարածում ունի [[հարսանիք]]ի ու հարսանեկան զգեստի հետ կապված մի [[հավատալիքներ|հավատալիք]], համաձայն որի՝ «Հաջող ամուսնության համար հարսը պետք է կրի ինչ-որ հին, ինչ-որ նոր, ինչ-որ կապույտ բան, փոխ վերցրած ինչ-որ իր»: «Ինչ-որ հին բան». դա կարող է լինել ընտանեկան որևէ զարդ, ասում են, որ աղջիկը հիշում, սիրում ու շնորհակալություն է հայտնում իր նախնիներին: «Ինչ-որ նոր բան». առավել հաճախ դա հարսանեկան նոր զգեստն է՝ բարեկեցիկ ապագայի [[խորհրդանիշ]]ը: «Ինչ-որ կապույտ բան», դա հավատարմության և [[սեր|սիրո]] խորհրդանիշն է, իսկ «ինչ-որ փոխ վերցվածը» հարսին պետք է հիշեցնի, որ իր ընկերներն ու հարազատները միշտ իր կողքին են և միշտ կօգնեն:
 
[[Արքայադուստր Դիանա]]յի հարսանեկան զգեստը կարվել էր այդ հավատալիքի համաձայն: Կորսաժի բոլորածալերին ժանյակներ էին, որոնք պատկանել էին [[Եղիսաբեթ II]]-ի տատին՝ [[Մարիա Թեքցի|Մարիա Թեքցուն]]. ինչ-որ «հին» բան՝ համաձայն հավատալիքի: «Կապույտ» էր գոտուն կարված ժապավենակապը, իսկ Դիանայի մայրը խնդրել էր դրան ավելացնել փոքրիկ [[ադամանդ]]ով ոսկեգույն նալ՝ «[[երջանկություն|երջանկության]] համար»:
 
Մյուս հավատալիքը վերաբերում էր զգեստը հագցնելու գործընթացին: Մինչև հարսանիքը զգեստն ամբողջությամբ չպետք է փորձել, իսկ հարսնացուն այն չպետք է տեսնի հայելու մեջ:
 
== Ծանոթագրություններ ==