«Հարսանեկան զգեստ»–ի խմբագրումների տարբերություն

 
[[Դելավեր]]ի հնդկացիական ցեղերի հարսանեկան զգեստը կազմված էր եղջերվի մորթուց կարված կիսաշրջազգեստից, փետրամանյակից, իսկ մարմինը մինչև գոտկատեղը մերկ էր: Ձմեռային զգեստին ավելացվում էին եղջերվի զանկապաններ, մոկասիններ և հնդկահավի փետուրներից զգեստ: Հարսի դեմքը ներկում էին կարմիր, սպիտակ կամ դեղին կավով: Հյուսիսային [[Կալիֆորնիա]]յի ցեղերը (այդ թվում Կլամատը, Մոդոկը, Յուրոկը) ունեին հարսանեկան զգեստի իրենց գույները՝ արևելքում սպիտակը, հարավում կապույտը, արևմուտքում դեղինը (նարնջագույնը), հյուսիսում սևը: Հարսն ու փեսան հագնում էին արծաթով ու փիրուզով զարդարված հագուստ, համավում էր, որ դրանք նրանց պաշտպանում են չար ոգիներից, քաղցից, աղքատությունից և դժբախտությունից:
 
== Հարսանեկան զգեստի ոճեր ==
 
Հարսանեկան զգեստներին բնորոշ է 2 ոճ՝ դասական և ռոմանտիկ:
 
Ռոմանտիկ ոճի բնորոշ գծերն են՝ զարդերի, այդ թվում՝ ծալազարդում, [[ասեղնագործություն]], ժանյակներ, գույների առատություն: Որպես կանոն ռոմանտիկ ոճի հարսանեկան զգեստը կարվում է բարդ կառուցվածքի թանկարժեք, գունավոր գործվածքից: Ռոմանտիկ ոճին հատուկ են նաև լայն լանջաբացվածքն ու իրանը գրկող ձևը:
 
Դասական ոճին հատուկ են անպաճույճ ձևը, ավելորդ զարդերի ու վառ գունավոր գործվածքի բացակայությունը: Դասական հարսանեկան զգեստն սպիտակ է:
 
== Ծանոթագրություններ ==