«Հարսանեկան զգեստ»–ի խմբագրումների տարբերություն

[[Պատկեր:Apache bride.jpg|left|thumb|Հնդկացի ապաչիների հարսանեկան զգեստ]]
[[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային]] և [[Հարավային Ամերիկա]]յի բնիկ ժողովուրդները նույնպես ունեն հարսանիքի հետ կապված տարբեր ավանդույթներ: Հարսի զգեստը կարում էին փեսացուն, նրա ազգականները և դրան մասնակցել ցանկացող այլ տղամարդիկ: Հարսի զգեստը կազմված էր լայն գոտուց, հարսանեկան 2 սպիտակ խալաթից՝ ներքևից վերև կարմիր շերտերով, եղջերվի մորթուց սպիտակ զանկապաններից և մոկասիններից, մազերի ժապավենից: Այդ ամենը հետագայում օգտագործվում էր որպես թաղման համար ծածկոց:
 
[[Դելավեր]]ի հնդկացիական ցեղերի հարսանեկան զգեստը կազմված էր եղջերվի մորթուց կարված կիսաշրջազգեստից, փետրամանյակից, իսկ մարմինը մինչև գոտկատեղը մերկ էր: Ձմեռային զգեստին ավելացվում էին եղջերվի զանկապաններ, մոկասիններ և հնդկահավի փետուրներից զգեստ: Հարսի դեմքը ներկում էին կարմիր, սպիտակ կամ դեղին կավով: Հյուսիսային [[Կալիֆորնիա]]յի ցեղերը (այդ թվում Կլամատը, Մոդոկը, Յուրոկը) ունեին հարսանեկան զգեստի իրենց գույները՝ արևելքում սպիտակը, հարավում կապույտը, արևմուտքում դեղինը (նարնջագույնը), հյուսիսում սևը: Հարսն ու փեսան հագնում էին արծաթով ու փիրուզով զարդարված հագուստ, համավում էր, որ դրանք նրանց պաշտպանում են չար ոգիներից, քաղցից, աղքատությունից և դժբախտությունից:
 
== Ծանոթագրություններ ==