«Հարսանեկան զգեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 18.
 
Ժամանակակից չինացի հարսնացուներն իրենց համար ընտրում են ոչ թե միայն կարմիր, այլ ցանկացած գույնի հարսանեկան զգեստ: Կարմիր [[սարի]]ն հնդկական մշակույթում հարսի ավանդական զգեստն է: Սովորաբար սարին կարում էին [[մետաքս]]ից: Ժամանակի ընթացքում գունային գամման և գործվածքի ընտրության հնարավորությունը հնդիկ հարսնացուների համար ընդլայնվել է: Այսօր հարսանեկան սարին կարում են այնպիսի կտորներից, ինչպիսիք են կրեպը, ժորժետը, ատլասը: Հարսանեկան սարին կարում են ոչ միայն կարմիր, այլև ոսկեգույն, վարդագույն, նարնջագույն, շագանակագույն, դեղին: Ճապոնական հարսանիքներում արարողության ժամանակ հարսը կարող է մի քանի անգամ զգեստը փոխել, նա կարող է հագնել արևմտյան ձևով կարված տարբեր [[կիմոնո]]ներ և զգեստներ[http://www.mode-elegance.ru/articles/cloth/svadebnie-platja/]:
 
== Հնդկացիների մշակույթ ==
[[Պատկեր:Apache bride.jpg|left|thumb|Հնդկացի ապաչիների հարսանեկան զգեստ]]
[[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային]] և [[Հարավային Ամերիկա]]յի բնիկ ժողովուրդները նույնպես ունեն հարսանիքի հետ կապված տարբեր ավանդույթներ: Հարսի զգեստը կարում էին փեսացուն, նրա ազգականները և դրան մասնակցել ցանկացող այլ տղամարդիկ: Հարսի զգեստը կազմված էր լայն գոտուց, հարսանեկան 2 սպիտակ խալաթից՝ ներքևից վերև կարմիր շերտերով, եղջերվի մորթուց սպիտակ զանկապաններից և մոկասիններից, մազերի ժապավենից: Այդ ամենը հետագայում օգտագործվում էր որպես թաղման համար ծածկոց:
 
== Ծանոթագրություններ ==