«Հարսանեկան զգեստ»–ի խմբագրումների տարբերություն

 
Սակայն նախքան վիկտորական դարաշրջանն սպիտակ հարսանեկան զգեստը մեծ տարածում չուներ։ Հարսը կարող էր հագնել ցանկացած գույնի զգեստ, ընդ որում՝ սևը հատկապես ժողովրդականություն էր վայելում Սկանդինավիայում<ref>[http://sydaby.eget.net/swe/jp_marriage.htm "Old Marriage Customs in Finland"] ''Old Marriage Customs in Finland''</ref>, որտեղ տիրում էին [[պուրիտանություն|պուրիտական]] օրենքները։
 
== Արևելյան մշակույթ ==
[[Պատկեր:TraditionalChineseWeddingDress.jpg|right|thumb|Թայվանական ավանդական հարսանեկան զգեստ]]
[[Չինաստան]]ում, [[Հնդկաստան]]ում և [[Վիետնամ]]ում (Աո Զայա ավանդական ձևով) հարսանեկան զգեստի ավանդական նրբերանգը կարմիրն է: Համարվում է, որ այդ գույնը բերում է հաջողություն և բարգավաճում:
 
Ժամանակակից չինացի հարսնացուներն իրենց համար ընտրում են ոչ թե միայն կարմիր, այլ ցանկացած գույնի հարսանեկան զգեստ: Կարմիր սարին հնդկական մշակույթում հարսի ավանդական զգեստն է: Սովորաբար սարին կարում էին մետաքսից: Ժամանակի ընթացքում գունային գամման և գործվածքի ընտրության հնարավորությունը հնդիկ հարսնացուների համար ընդլայնվել է: Այսօր հարսանեկան սարին կարում են այնպիսի կտորներից, ինչպիսիք են կրեպը, ժորժետը, ատլասը: Հարսանեկան սարին կարում են ոչ միայն կարմիր, այլև ոսկեգույն, վարդագույն, նարնջագույն, շագանակագույն, դեղին: Ճապոնական հարսանիքներում արարողության ժամանակ հարսը կարող է մի քանի անգամ զգեստը փոխել, նա կարող է հագնել արևմտյան ձևով կարված տարբեր կիմոնոներ և զգեստներ[http://www.mode-elegance.ru/articles/cloth/svadebnie-platja/]:
 
== Ծանոթագրություններ ==