«Գորգագործություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Armenian carpet (XIV c).jpg|300px|մինի|աջից|14-րդ դարի հայկական գորգ]]
'''Գորգագործություն''', գորգերի արտադրություն։ Հնուց տարածված է եղել [[Մերձավոր Արևելք]]ում, [[Իրան]]ում, [[Միջին Ասիա]]յում, [[Կովկաս]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Հայաստան]]ում։ Գորգագործություն մեջ օգտագործվել է [[ոչխար]]ի և [[ուղտ]]ի [[բուրդ]], [[այծ]]ի փափուկ մազ, [[բամբակ]], թանկարժեք գորգերում՝ նաև [[մետաքս]], ոսկեթել ու արծաթաթել։ Հայաստանում թել ներկելու համար օգտվել են հանքային, կենդանական([[որդան կարմիր]]) և հատկապես [[բույսեր|բուսական]]([[տորոն]], [[դեղնածաղիկ]], [[ընկույզ]]ի, [[սոխ]]ի [[կեղև]] և այլն) [[ներկեր]]ից։ [[Գույն]]երն ամրացվել են [[հանքային նյութեր]]ով։ Դասական գորգը ստեղծվում է [[հանգույց|հանգուցավոր]] գործվածքով, որի թելերը երեք տեսակ են՝ հենքի թել(երկու կամ երեք տակ ամուր ոլորած), միջնաթել(երկու տակ ամուր ոլորած) և գործաթել(հին գորգերում՝ երկու, այժմյան գորգերում՝ մեկ, թույլ ոլորած, փափուկ թել)։ Առաջին երկուսը մնում են գործվածքի մեջ, իսկ երրորդը, որով կապում են առանձին հանգույցները, առաջացնում է գորգի թավշակերպ [[մակերես]]ը։ Գորգի թելերը հենում են տորքի վրա։ Հենքի մեկ կամ երկու թելի(հայկական գորգերում՝ երկու թելի) վրա կապվում է առանձին հանգույցը, որից հետո դանակով կտրում են հանգույցի թելերի ծայրը։ Գորգի [[լայնություն|լայնությամբ]], կողք-կողքի, կապում են հանգույցները(վերջիններիս գույնը պայմանավորված է [[զարդանկար]]ով և գորգի դաշտի գույնով), որոնց յուրաքանչյուր շարքը ավարտելուց հետո մատներով քաշում, նստեցնում են հանգույցները, հետո աջից ձախ և ձախից աջ անց են կացնում միջնաթելը հենքի մեկ ու մեջ թելերի միջոցով և կտուտիչով(կոփիչ, թելատու) կտուտում։ Մինչև [[19-րդ դար]]ի վերջը հենքի թելերի միջով մատի հաստության բրդյա պարան էին անց կացնում և [[փայտ]]յա գործիքով(բեջ) նստեցնում հանգույցներն ու միջնաթելը, ապա պարանը հանվում և պահվում էր հաջորդ շարքի համար։ Այժմ չեևչեն գործածում։ Ցաևկացած բարձրությամբ, [[մկրատ]]ով հավասար խուզում եևեն յուրաքանչյուր շարքի հանգույցների ծայրերը։ Որքան բարակ են գորգի թելերը, այնքան ավելի շատ են հանգույցները(1 մ² վրա 180000—300000 և ավելի)։ Հայկական գորգագործությունը զարգացել է երկու հունով՝ արհեստավորական և ժողովրդական։ Արհեստավորական շրջաններում գործել են թանկարժեք գորգեր՝ հմուտ վարպետների ու [[նկարիչներ]]ի մասնակցությամբ։ Այդ գորգերի զարդանկարները նմանություններ ունեն [[մանրանկարչություն|մանրանկարչակա]]ն զարդանկարների հետ։ 19-րդ դարի վերջից գորգերն արտադրում են [[մեքենա]]ներով, որ ավելի արտադրողական է, սակայն ձեռքի գորգերը, գեղարվեստական արժեքով և ամրությամբ գերազաևցում են մեքենայականին։ Գորգագործության հինավուրց ավանդները պահպանվում են [[Սովետական Հայաստանում]]։ [[ՀԽՍՀ]]-ում գորգագործությունը բուռն զարգացում է ստացել ետպատերազմյան տարիներին, հատկապես, երբ [[1964]] թվականին շարք է մտել [[Իջևան]]ի գորգագործական կոմբինատը, և գորգագործությունը դրվել է արդյունաբերական հիմքի վրա։ ՀԽՍՀ-ում գորգերի և գորգեղենի արտադրությունը [[1940]] թվականին կազմել է 16,1, [[1960]] թվականին՝ 130, [[1975]] թվականին՝ 2400 հազար մ²։ ՀԽՍՀ բոլոր գորգագործական արտադրությունները մտնում են «[[Հայգորգ]]» միավորման մեջ։ «Հայգորգ» միավորման և անհատական գորգերն այժմ արտահանվում են զանազան երկրներ։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=165}}