«Անօրգանական քիմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Անօրգանական քիմիա''', [[գիտություն]], որն ուսումնասիրում է [[քիմիական տարրեր]]ի և միացաթյունների հատկությունները՝ կախված [[ատոմ]]ների և [[մոլեկուլ]]ների կառուցվածքից ([[ածխածին|ածխածնի]] միացությունները, բացի մի քանի պարզերից, իրենց յուրահատկությունների և բազմազանությաև պատճառով ուսումևասիրվում են օրգանական քիմիայում)։ Զբաղվում է նաև քիմիական կապի, արժեքականության, ատոմների և մոլեկուլների կառուցվածքի հետազոտմամբ, նոր նյութերի ստացման ու հատկությունների գիտական կանխատեսմամբ և տեխնիկայի պահանջները բավարարող (քիմիապես կայուն, ջերմակայուն և այլն) նյութերի ստացմաև եղանակների մշակմամբ։ [[Մեթոդ]]ների և հետազոտվող օբյեկտների բազմազանության պատճառով անօրգանական քիմիան սերտորեն կապված է [[բնություն]]ն ուսումնասիրող այլ գիտությունների ([[երկրաբանություն]], [[երկրաքիմիա]], [[ֆիզիկա]], կենսաբանություև, աստղաքիմիա և այլն) հետ։
 
Անօրգանական քիմիան օգտագործում է [[ֆիզիկա]]յի, [[բյուրեղագիտություն|բյուրեղագիտության]], [[վերլուծական քիմիա]]յի, [[ֆիզիկական քիմիա]]յի տեսական հիմունքները և փորձարարական եղանակները։ Անօրգանական քիմիաի ժամանակակից տեսության հիմքում ընկած եևեն [[քվանտային տեսություն]]ը, [[ալիքային մեխանիկա]]ն, [[ատոմի միջուկ]]ի տեսությունը, [[պարբերական օրենք]]ը, մոլեկուլային օրբիտալների տեսությունը, կոորդինացիոն միացությունների տեսությունը, ինչպես նաև միացությունների տարածական կառուցվածքի, էլեկտրական և մագնիսական հատկությունների, կլանման և առաքման սպեկտրների ուսումնասիրությունները։
 
== Առաջին հայտնագործություններն անօրգանական քիմիայում ==