«Չեզոքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
 
== Ռազմական չեզոքություն Տիգրան Բ-ի օրոք ==
[[Տիգրան Բ]] նպատակ ունենալով ստեղծել դեպի [[Միջերկրական ծով]]ն անցնելու լայն գոտի և ամրապնդել դիրքերը [[Ասորիք]]ում, [[Կիլիկիա]]յում և [[Պաղեստին]]ում, որպեսզի չբախվի [[Հռոմ]]ի հետ, ձևական չեզոքություն է պահպանել [[Պոնտոս]]ի և Հռոմի միջև վերսկսվող պատերազմի ժամանակ, իսկ հետո, առանց Հռոմի հետ բախվելու, իր տերությանն է միացրել վերջին [[սելևկյան]]ների տերիտորիաները։ ժամանակավորԺամանակավոր չեզոքություն պահպանելու հարցը հայերը լուծել են սեփական նախաձեռնությամբ, երկրի շահերից ելնելով։ Որպես [[Իրավահարաբերություն|իրավահարաբերության]] ինքնուրույն [[սուբյեկտ]] նրանք խաղաղ ժամանակ չեզոքություն պահպանելու որևէ պարտավորություն չեն ստանձնել։ [[Հռանդեա]]յի հաշտության պայմանագրով (տես Հոանդեայի պայմանագիր 64) հայերը մնում էին միշազգային իրավունքի անկախ սուբյեկտ, չեզոքություն պահպանելով միայն Հռոմի և [[պարթև]]ների հեա։ Իրենց հերթին պայմանագրի մասնակից պետությունները պարտավորվում էին հարգել Հայաստանի չեզոքությունը։ Հետագայում չեզոքությունը ձեռք է բերվել [[արաբ]] [[խալիֆ]]այության և [[Բյուզանդիա]]յի միջև բախումների ընթացքում անկախություն ստանալուց հետո (9-րդ դար)։ Կիլիկիայի հայկական պետությունն առավելություն է տվել ժամանակավոր և ակտիվ չեզոքությանը։ Մասնավորապես, նրա տերիտորիայով [[Գերմանիայ]]ի [[կայսր]] [[Ֆրիդրիխ Բարբարոսա]]յի զորքերի անցումը թույլատրելու հետ մեկտեղ, հայերը նորմալ հարաբերություններ են պահպանել նրա հակառակորդների, մասնավորապես, [[Սալահ ադ Դինի]] հետ։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=687}}