«Ուփլիսցիխե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
[[XIII դար|XIII դ․]] Ուփլիսցիխեն ավերել են մոնղոլները, այն կորցրել է իր պաշտպանական նշանակությունը և վերածվել գյուղական բնակավայրի։ [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն և «Քարթլիի մատյանը» պատմում են [[X դար|X դ]]․ Ուփլիսցիխեին տիրանալու համար մղվող [[պայքար]]ի մասին. [[Սմբատ Խոստովանող]]ը ետ է գրավել այն Ափխազքի թագավոր [[Կոստանդին]]ից, իսկ նույն դարի վերջին քառորդում Ուփլիսցիխեին տիրացել է Բագրատ IV-ը (ի թիվս այլ աղբյուրների, այդ մասին է վկայում Աթենիի Սիոնի հայերեն [[արձանագրություն]]ներից մեկը)։
 
Ուփլիսցիխեում հայերը հաստատվել են [[Սմբատ Խոստովանող]]ի թագավորության տարիներից։ Հետագա դարերում, ներգաղթերի պատճառով, հայոց թիվը ստվարացել է։ [[XV դար|XV դ]]․ սկզբներին այստեղ են ապաստանել Սյունիքի Սմբատ իշխանն ու նրա որդի Բեշքենը՝ բազմաթիվ հայ ընտանիքների հետ։ Հավանաբար [[XIV դար|XIV դ]]․ է կառուցվել Ուփլիսցիխեի հայկական [[Սուրբ Նշան եկեղեցի]]ն, որն ավերվել է [[1920 թվական]]ի [[երկրաշարժ]]ի ժամանակ։ Մ․ Բրոսեն տեսել ու նկարագրել է այդ կառույցը, որի պատին ագուցված [[խաչքար]]երից մեկի բեկորը պահպանվել է՝ շինարարական արձանագրության պատառիկով։ Ըստ դրա, [[1585 թվական]]ին Ուփլիսցիխեում ոմն մահտեսի Մկրտիչ կառուցել է ժայռափոր ուղղանկյուն [[խորան]]ով [[Սուրբ Աստվածածին եկեղեցի]]ն։ Այժմ Ուփլիսցիխե գյուղը վերաբնակեցված է Կուրի աջ ափին՝ Քվախվրկի[[Քվախվրելի]] հայաբնակ [[գյուղ]]ի արևմտյան շարունակության վրա։
 
{{Համաշխարհային ժառանգությունը Վրաստանում}}