«Թութմոս IV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
Թութմոսը չնայած նրան, որ Ամենհոտեպ II-ի և գլխավոր թագուհի Թիայի որդին Էր, ի սկզբանե չէր համարվում փարավոնի հետնորդը։ Արդյունքում Թութմոսը պատմում էր իր տեսած հիասքանչ երազի մասին, երբ որսից հետո հանգստանում էր Մեծ Սֆինքսի ստվերում։Երազում նրան հայտնվեց Հորեմ-ախետ-Հեպրի-Ռա-Ատում աստվածը, ով նրան հայտնվել էր Սֆինքսի տեսքով։ Նա պահանջում էր մաքրել իրեն ավազից,որը բերում էր անապատի քամին, և որը Թութմոսի կառավարման ժամանակահատվածում ամբողջովին թաղել էր Մեծ Սֆինքսը։ Ի պատասխախան Թութմոսի քայլի, աստվածը խոստացավ փարավոն դարձնել նրան։ Արթնանալով Թութմոսը հավաքեց աշխատողներին և մաքրեց Սֆինքսի մերձակայքը։ Շուտով նա դառնում է փարավոն։
 
Վերը նշված արձանագրության հիմքը Սֆինքսի ոտքերի մոտից գտնված սլահաիտիկն է։ Ի դեպ, այս արձանագրության մեջ նշվում է նաև Քեֆրեն փարավոնի անունԹանունը, որից կարելի է ենթադրել որ, Մեծ Սֆինքսը կերտվել է Քեֆրեն փարավոնի գահակալության ժամանակաշրջանում (IV դինաստիա), չնայած դա Մեծ Սֆինքսի կառուցման միակ տարեթիվն է։