«Ասորեստանի կործանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 34.
Մ.թ.ա. 609 թվականի տակ այդ «ժամանակագրությունը» հաղորդում է թե [[Նաբոպալասար]]ը օգնության է գնում [[Խառան]]ի կայազորին, որը պաշարվել էր ասորեացիների դաշնակից եգիպտացիների կողմից։ Ասորեստանի թագավոր [[Աշշուրաբալլիտ Բ]]-ն հավանաբար վախենալով մեդական և բաբելոնական օգնական ուժերի շրջափակումից, նախօրոք թողնում է պաշարված Խառանը և հեռանում դեպի [[Իզալա]]յի շրջանը, որպեսզի այնտեղից շրջանցիկ ճանապարհով վերադառնա [[Կարքիմիշ]]։ Նահանջող ասորեստանյան թագավորը Իզալա երկրում թշնամուն ճակատամարտ է տալիս, որի մասին հաղորդում է «Գեդդի ժամանակագրությունը»։ « Նաբոպալասարը,- կարդում ենք այստեղ,- շարվեց դեպի հյուսիս, (Ի)ծալա երկիրը, նա բարձրացավ և շատ քաղաքներ...երկրներ նա այրեց կրակով»։ Այնուհետև վնասվածքներով լեցուն տեքստում հնարավոր է կարդալ «Հենց այդ ժամանակ բաբելական զորքը հասավ մինչև [[Ուրաշտո]]ւ քաղաքի գավառը», այսինքն մինչև Ասորեստանի ծայր հյուսիսային սահմանները, որոնք հավանաբար հասնում էին մինչև Արևմտյան [[Տիգրիս]] գետը։
 
Ամենայն հավանականությամբ բաբելացիները այստեղ ջախջախել են ասորիների վերջին ուժերը, որից հետո «Ակկադի թագավորը վերադարձավ իր երկիրը»։ Իզալա նահանգից բացվում եէր ճանապարհ դեպի Ուրարտուի նախկին տարածքների այն հատվածը, որն այժմ գրավված էր Արմե-Շուպրիա հայկական օետական կազմավորման կողմից։ Ըստ երևույթին, հետապնդելով ասորեստանյան թագավոր Աշշուրուբալիստ Բ-ին, բաբելացիներև [[608]] թվականին ներխուժում են «ուրարտական գավառը»։ Մեզ հասած ուղղակի և անուղղակի տվյալները վկայում են, որ Ասորեստանի վերջնական ջածջախման տարիներին Արմե-Շուպրիա տարածքում արդեն գոյություն ուներ հին հայկական պետական կազմավորում։ Հավանորեն, ինչպես հետագյումհետագայում [[Բեհիստուն]]ի արձանագրության բաբելական տեքստում, Ուրարտուի տակ նկատի են ունեեցել [[Արմինիա]]ն, տվյալ տեքստում էլ Ուրաշտու անվան տակ, հանդես է գալիս Արմե-Շուպրիան իբրև հնագույն հայկական թագավորություն։
 
Սակայն շատ հիշատակվում են Բեհիստունի արձանագրության կերտման ծամանակաի միջև ընկած է մոտ մի դար ժամանակաշրջան։ Այդ ժամանակ էլ տեղի է ունեցել Արմեի փոխարկումը Արմինայի, որն արդեն գրավում էր ոչ միայն Արմե-Շուպրիան, այլև հայկական [[լեռնաշխարհ]]ի շատ ավելի լայն տարախություններ։