«Ալեքսանդր Քալանթար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
[[1875]] թվականին ավարտել է [[Բաքու|Բաքվի]] ռեալական գիմնազիան, [[1879]] թվականին՝ [[Մոսկվա]]յի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Կ․ Ա․ ՏիմիրյազեիՏիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ [[1882]]-[[1883]] թվականներին ուսումնասիրել է [[անասնապահության]], մասնավորապես՝ կաթնատնտեսության զարգացումն [[Անգլիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Շվեյցարիա]]յում, [[Շվեդիա]]յում և [[Դանիա]]յում։ Եղել է [[Ռուսաստան]]ում անասնապահության հետազոտման հանձնաժողովի անդամ, ուսումնասիրել անասնապահության վիճակը 19 նահանգներում։ [[1888]] թվականից [[Թիֆլիս]]ում շարունակել է գիտական գործունեությունը, գործնականում նպաստել [[Կովկաս]]ի կաթնատնտեսության զարգացմանը, կատարելագործել կաթնատնտեսական մեքենաներն ու գործիքները (սերզատ, խնոցի, պանրի մամլիչ)։ Քալանթարի մոտ 140 գյուղատնտեսական աշխատությունները վերաբերում են անասնապահության տարբեր ճյուղերի, ծխախոտագործությանը, շերամապահությանը են։ևայլն։ Հիմնադրել և ղեկավարել է Կովկասի հայկական գյուղատնտեսական ընկերությունը, ընտրվել Կովկասի կայսեր, գյուղատնտեսական ընկերության պատվավոր անդամ, խմբագրել «Կավկազսկոյե սելսկոյե խոզյայստվո» թերթը։ Քալանթարը ծավալել է հասարակական-քաղաքական և հրապարակախոս աշխույժ գործունեություն, կարդացել հրապարակային դասախոսություններ, հոդվածներ տպագրել պարբերական մամուլում։ [[1883]] թվականից մինչև կյանքի վերջը եղել է «Մշակ» թերթի խմբագիրը, երբեմն նաև հրատարակիչը (սկզբում շարունակել է Գ․ Արծրունու բուրժուա-դեմոկրատական ավանդույթները, իսկ հետագայում գրավել է լիբերալ դիրք և դարձել կադետական կուսակցության անդամ)։ [[1905]]-[[1907]] թվականների ռուսական բուրժուա-դեմոկրատական հեղափոխության տարիներին պաշտպանել է կադետական կուսակցության ծրագիրը։
 
== Գրական գործունեություն ==