«Մալայզիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 63.
Մալայզիան պետություն է [[Հարավ-Արևելյան Ասիա|Հարավարևելյան Ասիա]]յում` [[Մալակկա թերակղզի|Մալակկա թերակղզու]] հարավային և [[Կալիմանտան]] կղզու հյուսիսային մասերում։ [[Հարավ-Չինական ծով]]ով բաժանված է Արևմտյան Մալայզիայի (Մալայա) և Արևելյան Մալայզիայի (Սարավակ և Սաբահ): Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ։ Սահմանակից է [[Թաիլանդ]]ին, [[Ինդոնեզիա]]յին, [[Սինգապուր]]ին և [[Բրունեյ]]ին: Տարածությունը 332,8 հազար կմ<sup>2</sup> է, բնակչությունը 2015 թ. տվյլաներով` 30,513,848<ref>[http://www.geoba.se/population.php?pc=world&page=1&type=28&st=rank&asde=&year=2015 Մալայզիայի Բնակչություն]</ref>: Մայրաքաղաքն է [[Կուալա Լումպուր]] քաղաքը։ Վարչականորեն բաժանված է 13 նահանգի՝ 9 սուլթանության և 4 նահանգապետության։
 
== Պատմություն ==
{{main|Մալայզիաի Պատմությունը}}
 
Մալազիայի տարածքը բնակեցվել է վաղ քարի դարից։ Մ. թ. I հազարամյակի սկզբին Կենտրոնական Սումատրայից Մալայզիայի տարածք են ներթափանցել այժմյան մալայացիների նախնիները։ [[Մալակկա թերակղզի|Մալակկա թերակղզու]] դասակարգերի առաջացման, պետականության կազմավորման գործում նշանակալի դեր են խաղացել առևտրական և մշակութային կապերը [[Հնդկաստան]]ի հետ, հնդիկ գաղութարարների հայտնվելը, բուդդայականության և հինդուիզմի ներթափանցումը։ Մալայզիայի տարածքում առաջին պետություններն առաջացել են [[Մալակկա թերակղզի|Մալակկա թերակղզու]] հյուսիսում, որոնք III-VI դդ. կախման մեջ են եղել Հնդկաչինի Ֆունան պետությունից, VIII-XIII դդ.՝ Սումատրայի Շրիվիջայա կայսրությունից, XIV դ.՝ ինդոնեզական Մաջապահիտ կայսրությունից։ XV-XVI դդ. սկզբին առաջացել են Մալակկայի (որի մեջ մտել են Մալակկա թերակղզին, Ոփաու արշիպելագը և Սումատրա կղզու արևելյան մասը), [[Բրունեյ]]ի (Կալիմանտան կղզու հյուսիսում), XV դ. այստեղ տարածվել է իսլամը) սուլթանությունները։ [[1511]] թ. Մալակկայի սուլթանությունը զավթել են [[պորտուգալացիներ]]ը: XVI դ. [[Մալակկա թերակղզի|Մալակկա թերակղզու]] հարավում կազմվել է Ջոհորի սուլթանությունը։ [[1641]]Ջթ.ոհորի սուլթանությունը և [[հոլանդացիներ]]ը զավթել են Մալակկան։ XVIII դ. վերջից գաղութային էքսպանսիա է սկսել [[Մեծ Բրիտանիա]]ն, որը XIX-XX դդ. սկզբին իրեն է ենթարկել Մալայայի տարածքի սուլթանությունները և միավորելով ստեղծել Բրիտանական Մալայա գաղութը, XIX դ. վերջին իր պրոտեկտորատն է հաստատել Սարավակի և Սաբահի (Կալիմանտան կղզում) վրա։ [[Անգլիա]]կան գաղութարարները յուրացրին լավագույն հողերը, զբաղվեցին անագի հանույթով և կաուչուկի արտադրությամբ։ Մալայզիայի ժողովրդի ազատագրական պայքարը գաղութային ճնշման դեմ սկսեց ուժեղանալ։ [[1920]]-ի թ.տեղծվեցին արհմիություններ, [[1930]]-ի թ.՝ալայայի կոմկուսը։ [[1941]]-ի թ.[[դեկտեմբեր|դեկտեմբեր]]ին Մալայզիան օկուպացրեց (մինչև [[1945]]-ը թ.[[ճապոնիա]]ն: [[1945]]-ի թ.[[անգլիա|նգլիա]]կան գաղութարարները վերադարձան Մալայզիան։ [[1946]]-ի և [[1948]]-ի սահմանադրական ռեֆորմներով [[Սինգապուր]]ը անջատվեց Մալայայից, վերջինս ձևավորվեց որպես անգլիական գաղութ՝ [[1946]]-ից՝ Մալայայի Միություն, [[1948]]-ից՝ Մալայայի Ֆեդերացիա անվամբ։ Սարավակը և Սաբահը [[1946]]-ին անցան [[Մեծ Բրիտանիա]]յի գաղութային մինիստրության իրավասության տակ։ [[1948]]-ին արգելվեցին կոմկուսը և դեմոկրատական այլ կազմակերպություններ։ Անգլիական գաղութարարների դեմ պայքարելու նպատակով [[1949]]-ին ստեղծվեց Մալայայի ժողովուրդների ազատագրական բանակը։ Մալայզիայի հասարակական տարբեր խավերի ազգային-ազատագրական շարժման ճնշման տակ [[Մեծ Բրիտանիա]]ն [[1957]]-ի [[օգոստոսի 31]]-ին հարկադրված ընդունեց Մալայայի Ֆեդերացիայի անկախությունը, պահպանելով սակայն իր տիրապետությունը տնտեսության մեջ։ [[1963]]-ին [[Մեծ Բրիտանիա]]յի, Մալայայի Ֆեդերացիայի, [[Սինգապուր]]ի, Սարավակի և Սաբահի միջև համաձայնագիր ստորագրվեց Բրիտանական համագործակցության շրջանակներում Մալայզիայի ֆեդերացիա ստեղծելու վերաբերյալ, որը հռչակվեց [[1963]]-ի [[սեպտեմբեր 16]]-ին։ [[1965]]-ին Մալայզիայի կառավարության և [[Սինգապուր]]ի միջև հարաբերությունների սրման հետևանքով [[Սինգապուր]]ը դուրս եկավ ֆեդերացիայից։ [[1960]]-ական թթ. 2-րդ կեսից Մալայզիայի կառավարությունը վարում է չմիանալու, խաղաղ գոյակցության քաղաքականություն։ Մալայզիան սերտ հարաբերություններ է պահպանում [[ԱՄՆ]]-ի, [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Ճապոնիա]]յի և այլ զարգացած երկրների հետ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մալայզիա» էջից