«Գոշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
Ըստ 13-րդ դարի պատմիչ [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցու]]՝ վանքի առաջին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը [[Հաղարծնի վանք|Հաղարծինի]] վանահայր [[Խաչատուր Տարոնցի|Խաչատուր Տարոնացի]]ն Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի:
 
1191–1196 թվականներին Հաթերքի Վախթանգ իշխանի և նրա եղբայրների օժանդակությամբ Մխիթար Գոշը կառուցել է վանքի գլխավոր՝ ՍՍբ. Աստվածածին եկեղեցին (ճարտարապետ՝ [[Մխիթար Հյուսն]]): Այն ունի մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք, Ավագ խորանի երկու կողմերում՝ կրկնահարկ ավանդատներ: 1197 թվականին, Ծռազատկի օրը, [[Հաղպատի վանական համալիր|Հաղպատի]] վանահայր Հովհաննես եպիսկոպոսի ներկայությամբ եկեղեցու օծման հանդիսությանը [[Զաքարյան իշխանապետություն|Զաքարյան իշխանները]] Գոշավանքին նվիրել են կալվածքներ, իսկ Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը՝ իր և դուստրերի գործած, Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հիացրել է ամենքին: 1197–1203 թվականներին Ս. Աստվածածին եկեղեցու արմ.արևմտյան կողմին կից կառուցվել է քառասյուն, կենտրոնակազմ հորինվածքով գավիթ (ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն), ծածկի կենտրոնում՝ ութանիստ, երդիկավոր գմբեթով, արևելյան անկյուններում՝ երկհարկանի ավանդատներով: 13-րդ դարի սկզբին Մխիթար Գոշը կառուցել է վանքի Ս. Առաքելոց, Ս․ Հռիփսիմե մատուռները և Ս. Հոգի փայտակերտ եկեղեցին, վանքի հարավային բլրակի գագաթին՝ Ս. Համբարձման մատուռ-դամբարանը, որտեղ և թաղվել է (1213):
 
1231 թվականին Մարտիրոս և Գրիգոր եղբայրները Գոշավանքի համալիրի հարավարևելյան կողմում կառուցել են գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Գրիգոր եկեղեցին, որի շինարարությունն ընդհատվել է Ջալալեդդինի արշավանքի ժամանակ և ավարտվել [[Գրիգոր Կապալեցի|Գրիգոր Կապալեցու]] ջանքերով: 1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»: Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է: Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև 1241 թվականը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը: 1254 թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին:
 
Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ ([[հունարեն]], [[լատիներեն]]), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները: Գ-ումԳոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը:
 
13-րդ դարում Գոշավանքը ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, վարելահողեր, անտառներ, ջրաղացներ, դրամ, գրքեր և այլն: 1242–1250 թվականներին Զաքարյան իշխաններն իրենց սեփականություն հանդիսացող Գոշավանքը, կալվածքներով հանդերձ, 40 հզ.հազար դուկատով վաճառել են Կարինից[[Կարին]]ից [[Արևելյան Հայաստան]] տեղափոխված ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ պարոն Ումեկին, որի ժառանգները մինչև 14-րդ դասի կեսը տիրել են վանքին: 1260 թվականին Գոշավանքը ազատվել է եկեղեցական տուրքից: 1291 թվականին վարդապետ Դասապետը և նրա եղբայր Կարապետը, ձեռամբ ճարտարապետներ Զաքիոսի ու Գրիգորի, գրատան փայտե ծածկը փոխարինել են երկու զույգ խաչվող կամարներ ունեցող համակարգով: Նրանք որպես երկրորդ հարկ կառուցել են Ս. Հրեշտակապետաց խաչաձև հատակագծով եկեղեցին և նրա վրա՝ սյունազարդ զանգաշտարակ (չի պահպանվել): Վանքի գրատուն-եկեղեցի-զանգակատունն օրինակ է ծառայել 14-րդ դարի հայկական երկհարկ եկեղեցիների համար:
 
Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հարավային խաչքարը 1935 թվականին տեղափոխվել է ՀՊՊԹ[[Հայաստանի պատմության թանգարան|Հայաստանի պատմության պետական թանգարան]]): Հյուսիսային կողմի՝ տեղում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, 1291 թվականին կանգնեցրել է Սարգիս վարդապետը: 13-րդ դարի վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարըսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին:
 
14–16-րդ դարերում Գոշավանքում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել 17-րդ դարում: 19-րդ դարի վերջին վանքը դադարել է գործել:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գոշավանք» էջից