«Բոգդան Վերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
 
== Ստեղծագործությունը ==
Գրել է պատերազմական թեմայով «Քեզ համար, [[Սանկտ Պետերբուրգ|Լենինգրադ]]<nowiki/>» ([[1951]]) և ետպատերազմյան տարիների աշխատավոր մարդու ներաշխարհն արտացոլող «Ինչպես է գալիս երջանկությունը» ([[1957]]) [[վեպ]]երը։ Մարդու անձնական և հասարակական հետաքրքրությունների փոխհարաբերության մասին է «Լեռների որդին» ([[1962]]) վեպը։ Լայն ընդունելություն է գտել «Ծաղիկներս մնացին հեովումհեռվում» ([[1969]]) վեպը, որն արտացոլում է հայ ժողովրդի ազատագրական պայքարը [[1915]]-[[1920]] թթ. և ժողովրդական վրիժառու [[Սողոմոն Թեհլիրյան]]<nowiki/>ի կյանքն ու գործը 1915-1921 թվականներին՝ ընդհուպ մինչև երիտթուրքական պարագլուխ, մեծ ոճրագործ [[Թալեաթ Մեհմեդ|Թալեաթ]]<nowiki/>ի սպանությունն ու Բեռլինյան դատավարությունը: Վերդյանն իր եոերգության առաջին («Այրվող ալիքներ», [[1977]]) և երկրորդ («Երկխոսություն», [[1980]]) գրքերում պատկերել է հայ ժողովրդի ազգային վերածնունդն ու սփյուռքահայերի («այրվող ալիքների») ձգտումը դեպի [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Սովետական Հայաստան]]։ Ուսանողության [[կյանք]]ը, նոր մարդու ձեավորման պրոցեսն է արտացոլված նրա «Երրորդ կուրսը» ([[1975]]) [[վիպակ]]ում։ Վերդյանը հեղինակ է նաև «Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն» ([[1970]]) մենագրության և լեզվաբանական այլ աշխատությունների։ Մահացել է [[1992]] թ.։
 
== Երկեր ==