«Հարսանեկան զգեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|350px|Հարսանեկան դասական զգեստ '''Հարսանեկան զգեստ''', տոնական զգեստ, ո...»:
(Տարբերություն չկա)

16:27, 3 Հոկտեմբերի 2017-ի տարբերակ

Հարսանեկան զգեստ, տոնական զգեստ, որն ընդունված է հարսանեկան կամ պսակադրության արարողության ժամանակ հագցնել հարսին: Դասական հարսանեկան զգեստն ավանդաբար սպիտակ է, բայց գունային գամման գործնականում անսահմանափակ է: Բազմազան է հարսանեկան զգեստի ոչ միայն գունապնակը, այլ նաև զգեստը կարելու ոճային լուծումը:

Հարսանեկան դասական զգեստ

Արևմտյան մշակույթ

 
Հարսանեկան զգեստ, Անգլիա, 1837-1838

Հարսանիքը երկու մարդկանց, ընտանիքների կամ երկրների միությունն է: Միջին դարերում ազնվականությունն ու հասարակության բարձր խավերը հարսանիքի մասին պայմանավորվելիս առաջնորդվում էին քաղաքական նկատառումներով, հասարակական դիրքով, հարստությամբ, քան սիրով: Հարսին հագցնում էին այնպես, որ հարսանեկան արարողության ժամանակ իր ընտանիքը ներկայացնի առավել բարենպաստ լույսի ներքո: Հարուստ ընտանիքներում հարսի զգեստը կարում էին բացառիկ գործվածքներից, մորթուց: