«Ֆրանսուա դը Լառոշֆուկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Ֆրանսուա դը Լառոշֆուկո''' ({{lang-fr|François VI, duc de La Rochefoucauld}}, [[15 սեպտեմբերի]] [[1613]] թ., [[Փարիզ]] - [[17 մարտի]] [[1680]] թ., Փարիզ{{ԱԾ}}), [[ֆրանսիա]]ցի քաղաքական գործիչ, նշանավոր հուշավիպագիր և հայտնի փիլիսոփայական աֆորիզմների ([[մաքսիմ]]ների) հեղինակ։
 
== Կենսագրություն ==
Ֆրանսուա Վեցերորդ իշխանազուն դը Մարսիյակը, հետագայում՝ դուքս դը Լառոշֆուկոն, Լառոշֆուկոների տոհմի քսանմեկերորդ հետնորդն էր։ Լառոշֆուկոները եղել են ֆրանսիական գրեթե բոլոր թագավորների օրոք մեծ հարգանք և պատիվ ունեցող տոհմ, նրանցից մի քանիսը թագավորների ազգականներ են եղել, իսկ [[17–րդ դար|տասնյոթերորդXVII դարում]]՝ Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի օրոք, այդ տոհմը ֆրանսիական ազնվականության ամենահին և հարգված տոհմերից էր։ [[Տոհմ]]ի ազգանունը կազմվել է նահանգի (Լա Ռոշ) և տոհմը սկզբնավորողի անունների միավորումից։ Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի [[մանկություն]]ն ու պատանեկությունը անցել են Անգումուա [[նահանգ]]ում, որտեղ Լառոշֆուկոները մի քանի դղյակներ ունեին։ Պատանի հասակում ստացած նրա կրթությունը առանձնապես փայլուն չէր։ Իր նամակներից մեկում դժգոհում է, որ լավ չի տիրապետում լատիներենին։ Բայց հետագայում համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ դարձավ իր ժամանակի ամենազարգացած և ամենախելացի մարդկանցից մեկը։ Լառոշֆուկոն իր կարիերան սկսեց ռազմական ծառայությունից։ [[1629]] թ. նա, որպես Օվերնի գնդի հրամանատար, կռվեց [[Իտալիա]]յում։ Հետագայում մի քանի անգամ մասնակցեց զանազան ճակատամարտերի, վիրավորվեց և, ժամանակակիցների վկայությամբ, բոլոր ճակատամարտերում աչքի ընկավ իր արտակարգ խիզախությամբ, ռազմական տաղանդով, նվիրվածությամբ և արիությամբ։ Փարիզի նշանավոր ֆրոնդում անցկացրած չորս տարիները շատ բան տվեցին Լառոշֆուկոյին։ Բանտարկություն, ներում, մահացու վերք, հուսախաբություններ, շնորհազրկում (նա զրկվեց նահանգապետի պաշտոնից, ավերվեց Լառոշֆուկոներին պատկանող Վերտոյ դղյակը), այս տարիների փորձն էր, որ հիմնականում բյուրեղացվեց և ժամանակի ընթացքում մշակվելով ու հղկվելով արտահայտվեց «Մաքսիմներում»։
Ֆրանսուա դը Լառոշֆուկոյի [[մանկություն]]ն ու պատանեկությունը անցել են Անգումուա [[նահանգ]]ում, որտեղ Լառոշֆուկոները մի քանի դղյակներ ունեին։ Պատանի հասակում ստացած նրա կրթությունը առանձնապես փայլուն չէր։ Իր նամակներից մեկում դժգոհում է, որ լավ չի տիրապետում լատիներենին։ Բայց հետագայում համառ և հետևողական աշխատանքի շնորհիվ դարձավ իր ժամանակի ամենազարգացած և ամենախելացի մարդկանցից մեկը։
Լառոշֆուկոն իր կարիերան սկսեց ռազմական ծառայությունից։ [[1629]] թ. նա, որպես Օվերնի գնդի հրամանատար, կռվեց [[Իտալիա]]յում։ Հետագայում մի քանի անգամ մասնակցեց զանազան ճակատամարտերի, վիրավորվեց և, ժամանակակիցների վկայությամբ, բոլոր ճակատամարտերում աչքի ընկավ իր արտակարգ խիզախությամբ, ռազմական տաղանդով, նվիրվածությամբ և արիությամբ։ Փարիզի նշանավոր ֆրոնդում անցկացրած չորս տարիները շատ բան տվեցին Լառոշֆուկոյին։ Բանտարկություն, ներում, մահացու վերք, հուսախաբություններ, շնորհազրկում (նա զրկվեց նահանգապետի պաշտոնից, ավերվեց Լառոշֆուկոներին պատկանող Վերտոյ դղյակը), այս տարիների փորձն էր, որ հիմնականում բյուրեղացվեց և ժամանակի ընթացքում մշակվելով ու հղկվելով արտահայտվեց «Մաքսիմներում»։
 
Արդեն տասնվեցերորդ դարից սկսած, [[մաքսիմ]]ները և բարոյական սենտենցները ֆրանսիական [[Գրականություն|գրականության]], [[Բարոյագիտություն|բարոյագիտության]], [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] և հատկապես ազնվական կենցաղի ամենատարածված ժանրերից էին։ Մաքսիմները և բարոյախրատական աֆորիզմները մտել էին նաև կենցաղ. [[Փարիզ]]յան սալոնների ամենատարածված խաղերից մեկն էր աֆորիզմների և ասույթների խաղը։ Խաղի մասնակիցները պարտավոր էին կարճ ժամանակում սրամիտ, դիպուկ և խոր աֆորիզմ ասել որևէ տրված թեմայի շուրջ, հանպատրաստից մաքսիմներ հորինել։ Տասնյոթերորդ դարի Փարիզի ազնվական սալոններում սրամտությամբ, բարձր ճաշակով, մտքի խորությամբ և ճկունությամբ փայլող երիտասարդ ազնվական դը Մարսիյակը, հետագայում դուքս դը Լառոշֆուկոն, իր մաքսիմները հանպատրաստից հորինելիս, ամենևին նպատակ չուներ տեղ գրավել համաշխարհային գրականության մեծերի շարքում, չնայած արդեն այդ տարիներին նրա ճաշակի և դիտողությունների հետ լրջորեն հաշվի էին նստում ֆրանսիական գրականության այնպիսի գագաթներ, ինչպիսիք են [[Պիեռ Կոռնեյլ|Կորնեյլը]], [[Նիկոլա Բուալո|Բուալոն]], [[Մոլիեր]]ը և [[Ժան դը Լաֆոնտեն|Լաֆոնտենը]]։
 
== Ստեղծագործություններ ==
Լառոշֆուկոյի գլխավոր երկը՝ «Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ» ([[ֆր.]]՝ {{lang-fr|Maximes et Réflexions morales}}, 1665) ֆրանսիական արիստոկրատիայի բարքերի ու հոգեբանության դիտումների արդյունքն է։ Երկում դը Լառոշֆուկոն, որպես [[XVII դար]]ի ֆրանսիական ազնվականության խոշոր ներկայացուցիչներից մեկը, աշխատել է հանրագումարի բերել իր կյանքի փորձը, ստեղծել է մի երկ, որն արտացոլել է ժամանակի բարդ իրադարձությունները։ Լառոշֆուկոյի «Մաքսիմների» հայ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի խոսքերով այն «մարդկային ոգու և բնավորության մի փոքրիկ հանրագիտարան է, որը դիմանալով ժամանակի դաժան քննությանը մինչև այսօր էլ հիացնում է մեզ»<ref>Մաքսիմներ և բարոյախոսական խորհրդածություններ / Ֆ. դը Լառոշֆուկո; Ֆրանս. թարգմ. և ծանոթագր.՝ Ալ. Թոփչյան; Խմբ.՝ Ե. Ս. Զարեհյան; Նկ.՝ Վ. Ս. Թադևոսյան. - Երևան։ Սովետական գրող, 1978. - 239 էջ ; 17 սմ. Ծանոթագր. էջ՝ 219-239 Թոփչյան, Ալեքսանդր Էդուարդի, 1939 - թարգմ. ծանոթագր. Զարեհյան, Ե. Ս. խմբ. Թադևոսյան, Վ. Ս. նկ. Ֆրանսիական գրականություն Բարոյագիտություն</ref>։ Լառոշֆուկոյի «Մաքսիմները» հեղինակի ապրած կյանքի հանրագումարն են՝ թե իրենց փիլիսոփայական, խրատական բովանդակությամբ, թե ժանրի զուտ ֆրանսիական տեսակով։ Տարածելով մի դասակարգի բարոյականության վերաբերյալ դիտումներն ամբողջ հասարակության վրա, Լառոշֆուկոն ընդհանրացնող պեսիմիստական հետևություն է անում այն մասին, թե արատավորությունը զետեղված է մարդու մեջ բնությունից։ Լառոշֆուկոն [[Սկեպտիցիզմ|սկեպտիկորեն]] է վերաբերվում այն մտքին, թե բանականությունը և կամքը կարող են սանձել կրքերը, հակադրվել մարդկանց էգոիստական հակումներին։ [[Էգոիզմ]]ը, սնափառությունը, շահախնդրությունը, նախանձը, ահա, նրա տեսակետից, մարդկային արարքների հիմնական շարժիչ ուժերը։ Առաքինությունները, ըստ Լառոշֆուկոյի, ամենից հաճախ արհեստականորեն զգեստափոխված արատներն են։
 
== Աղբյուրներ ==
Տող 17 ⟶ 15՝
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{վիքիքաղվածք}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Լառոշֆուկո, Ֆրանսուա}}
 
[[Կատեգորիա:Ֆրանսիացի գրողներ]]
[[Կատեգորիա:Ֆրանսիացի քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Փարիզ քաղաքում ծնվածներ]]