«Եդեսիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 271 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{անաղբյուր}}
'''Եդեսիա''', էդեսսաԷդեսսա, Ուռհա, Ուրֆա (ասորերեն՝ Օրհայ, արաբ․ Ռուհա), քաղաք Միջագետքի հյուսիս–արևմուտքում, Եփրատի վտակ Դայսան գետի վրա։
 
== Անվան ծագում ==
Հնագույն անունը Օրրոն էր, մ․ թ․ ա․ 303–ին Սելևկիոս Ա․ Նիկատորը վերաշինեց այն և անվանեց Եդեսիա՝ ի պատիվ Մակեդոնիայի նույնանուն քաղաքի։
 
== Պատմություն ==
Մ․ թ․ ա․ 312–մ․ թ․ ա․ 216–ին [[Օսրոյենե|Օսրոյենեի թագավորության]] մայրաքաղաքն էր։ 216–ին Հռոմի Կարակալա[[Կարակալլա]] կայսրը, գահընկեց անելով Օսրոյենեի վերջին թագավոր [[Աբգար Ժ Սևերոս|Աբգարին]], Եդեսիան դարձրեց գաղութ։ 363–ի հռոմեա–պարսկական հաշտության պայմանագրով Եդեսիան անցավ Սասանյան Իրանին։ Եդեսիան V–VI դդ․ եղել է կռվախնձոր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Պարսից թագավորներ [[Կավադ I|Կավատն]] ու [[Խոսրով Ա Սասանյան|Խոսրով Անուշրվանը]] բազմիցս փորձել են գրավել այն։ 640–ին Եդեսիան գրավել են արաբները, որոնց տիրապետության տակ է մնացել մինչև 944–ը։ Այնուհետև Եդեսիային տիրել են բյուզանդացիները, ապա՝ [[Մրվանյաններ|Մրվանյան ամիրաները]], իսկ 1071–ին՝ սելջուկ–թուրքերը։ 1098–ին, [[Խաչակրաց առաջին արշավանքիարշավանք]]ի ժամանակ, [[Բալդուին I (Երուսաղեմի արքա)|Բալդուինը]] հիմնեց Եդեսիայի կոմսությունը։ 1391–ին Եդեսիան ավերել են Լենկթեմուրի հրոսակները։ Այնուհետև Եդեսիային տիրել են թուրքմեն ամիրաները, 1512–ից՝ պարսիկները, 1637–ից՝ օսմանյան թուրքերը։
 
== Մշակույթը ==
Այս շրջանում Եդեսիայի տնտեսության ու մշակութային խոշոր կենտրոն էր։ Մեծ հռչակ էր վայելում [[Եփրեմ Ասորի|Եփրեմ Ասորու]] հիմնադրած պարսկական դպրոցը, որտեղ ուսանելու էին գնում նաև այլ երկրներից (այդ թվում նաև Հայաստանից)։ Եդեսիայում կար հարուստ մատենադարան։ Ավանդության համաձայն տակավին Քրիստոսի օրոք Եդեսիայի բնակչությունն ընդունել է քրիստոնեություն։ [[Հուստինիանոս Ա|Հուստինիանոս I–ի]] տիրապետության տարիներին Եդեսիայում շինարարական մեծ աշխատանքներ են ծավալվել։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով [[Մեսրոպ ՄաշտոցըՄաշտոց]]ը Եդեսիայում է ստեղծել հայոց գրերը։
 
== Եդեսիան և Հայաստանը ==
Եդեսիան Հայաստանի հետ տնտեսական ու մշակութային սերտ կապեր էր պահպանում դեռևս հին շրջանում և վաղ միջնադարում։ Դրանք ավելի ծավալվեցին հայոց պետականության վերականգնումից հետո։ Քաղաքն ուներ գեղեցիկ դիրք, շրջապատված էր ավաններով։ [[Ներսես ՇնորհալինՇնորհալի]]ն իր «Ողբ Եդեսիո» պոեմում վառ գույներով է նկարագրել նրա ամուր, բարձր պարիսպները, շուկաները, տները։ V դարից սկսած հայերի մեջ արմատացած էր այն համոզմունքը, որ Եդեսիայի թագավորությունը հայկական էր, նրա թագավորները հայեր էին, և որ Եդեսիան հիմնադրել է հայոց Տիգրան Բ Մեծը։ <br>
XI–XII դդ․ Եդեսիայում հայ բնակչությունը ավելի ստվարացավ։ 1144–ին Եդեսիայում կար 47 հզ․ հայ բնակիչ։ Այդ են վկայում ոչ միայն հայկական, այլև արաբական սկզբնաղբյուրները։ XII դ․ արաբ պատմագիր Իբն ալ Ասիրի հավաստմամբ Եդեսիան ամբողջությամբ հայերով էին բնակեցված։ Այս պատճառով Բյուզանդիան, ապա նաև սելջուկները ստիպված էին Եդեսիայի քաղաքագլուխ (դուկ) նշանակել հայերից։
 
Անանուն մասնակից