«Կարա Կարաև»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1664 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
== Կենսագրություն ==
[[1946]] թվականին ավարտել է [[Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա|Մոսկվայի կոնսերվատորիա]]ն, նույն թվականից դասավանդել է [[Բաքվի երաժշտական ակադեմիա|Ադրբեջանի կոնսերվատորիայում]] (1959 թվականից՝ պրոֆեսոր, [[1949]]-[[1953]] թվականներին՝ տնօրեն)։ 1953 թվականից եղել է Ադրբեջանի ԽՍՀ կոմպոզիտորների միության նախագահ, [[1962]] թվականից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ Խորհրդային երաժշտության նվաճումներից են նրա «Յոթ գեղեցկուհի» (1952 թվականին բեմադրվել է Բաքվում), և «Ամպրոպի արահետով» (1958 թվականին բեմադրվել է [[Լենինգրադ]]ի [[Սերգեյ Կիրով]]ի անվան օպերայի և բալետի թատրոնում, որը [[1967]] թվականին արժանացել է Լենինյան մրցանակի) բալետները։ Կարաևի ճանաչված այլ գործերից են՝ «Վաթան» («Հայրենիք», համահեղինակ՝ Ջորջ Հաջին, [[1945]] թվական, 1946 թվականին ԽՍՀՄ պետական մրցանակ) օպերան, երեք սիմֆոնիաները (1943, 1946 և 1965 թվականներ), «Յոթ գեղեցկուհի» և «Ամպրոպի արահետով» բալետների սյուիտները, «Լեյլի և Մեջնուն» սիմֆոնիկ պոեմը (1947, 1948 թվականին ԽՍՀՄ պետական մրցանակ), [[Դոն Կիխոտ (բալետ)|«Դոն Կիխոտ»]] սիմֆոնիկ գրավյուրան։ Գրել է նաև [[կանտատ]]ներ, օրատորիաներ, [[սոնատ]]ներ, ռոմանսներ։
 
== Հիմնական ստեղծագործություններ ==
 
=== Օպերաներ ===
* «Հայրենիք» (1945)
* «Վայելչություն» (1972)
 
=== բալետներ ===
* «Յոթ գեղեցկուհի» (1952)
* «Ամպրոպի արահետով» (1958)
* «Լեյլի և Մեջնուն» (1969)- խորոկրաֆիկ պոեմա
* «Դոն Կիխոտ» սիմֆոնիկ գրավյուրա <ref>[http://www.azer.com/aiweb/categories/magazine/ai111_folder/111_articles/111_news_gara_garayev.html/ Կարա Կարաև]</ref>
 
=== Սիմֆոնիկ ստեղծագործություններ ===
* «Սիրտ երգը» կանտատան (1938)
* «Ուրախ երգը» կանտատան (1947)
* Ջազ նվագախմբի համար 3 Նոկտուրեն (1958)
* «Մեր կուսակցությունը» կանտատան (1959)
* «Ընկերության օրհներգ» (1972) <ref>[http://www.musenc.ru/html/k/karaev.html/ ԿԱՐԱԵՒ երաժշտության հանրագիտարանում]</ref>
 
== Կոչումներ ու պարգևներ ==
* Ստալինի մրցանակը (1946)
* Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1955)
* Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1958)
* ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1959)
* Աշխատանքային կարմիր դրոշ (1961)
* Լենինի մրցանակը (1967)
* երկու Լենինի օրդեն (1967, 1978)
* Հոկտեմբերյան հեղափոխության (1971)
* Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ|2}}
 
{{ՀՍՀ|հատոր=5|էջ=293}}
1279

edits