«Եփրեմ Ասորի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
 
== Ստեղծագործական գործունեություն ==
Եփրեմ Ասորու գրչին են պատկանում կամ վերագրվում սուրբգրային բազմաթիվ մեկնություններ, այդ թվում՝ [[Տատիանոսի ՀամաբարբառիՀամաբարբառ]]ի մեկնությունը, դավան.դավանական աշխատություններ, ճառեր, աղոթքներ[[աղոթք]]ներ, ներբողներ[[ներբող]]ներ, կցուրդներ, որոնք շարադրված են արևելաքրիստոնեական մտքին հատուկ խորհրդապաշտական ոգով, հայտնութենական թափանցումներով, քնարականությամբ:
 
Եփրեմ Ասորու մեկնություններում [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] պատմությունը, տառացի իմաստը գերիշխող է այլաբանականի նկատմամբ: Դավանաբանական աշխատություններն ուղղված են իր ժամանակի զանազան աղանդների և հոսանքների դեմ: Այդպիսիք են՝ «Ընդդեմ հանդուգն փորձարարների», «Ընդդեմ բարդածանական, մարկիոնական և մեսալյան աղանդի», «Յաղագս մարգարտին...», «Կամքի ազատության մասին և ընդդեմ կույր ճակատագրի պաշտպանների», «Ապաշխարության մասին՝ ընդդեմ նովացիանների» և այլ երկեր, որոնք շարադրված են ոչ թե նպատակադիր քննադատության, այլ՝ խորհրդածության, սրտաբուխ հորդորի եղանակով: Նա գրեթե երբեք չի խորացել հերձվածների գաղափարական ակունքների բացահայտման մեջ, որովհետև դրանք ուղղված են եղել գլխավորապես ժողովրդի լայն զանգվածներին «Եփրեմ Ա Ձորագեղցի», Մ. Հովնաթանյան (1830–1840-ական թթ., ՀԱՊ, Երևան) և մասամբ էլ՝ գրվել (տաղաչափված) եկեղեցում երգելու նպատակով:
 
Եփրեմ Ասորին գրել է բազմաթիվ հոգևոր երգեր՝ նվիրված [[Սուրբ Ծնունդ|Ս. Ծննդյան տոնին]], [[Մկրտություն|Մկրտությանը]], Հարությանը, Համբարձմանը, պահքին և այլն: Երգերի հորինման շարժառիթը գնոստիկյան [[Բարդայծան Եդեսացի|Բարդայծան Եդեսացու]] (154–222) երգերի և Եփրեմ Ասորու ժամանակ Միջագետքում[[Միջագետք]]ում լայն տարածում գտած [[Մծղնեություն|մեսալյան աղանդի (տես Մծղնեություն)]] աղոթամատույցների հոգևոր կիրառությունից դուրսմղումն էր և եկեղեցական արարողությունների կարգավորումը: Ասորու գրչին են պատկանում նաև Ս. Ծննդյան, Քրիստոսի չարչարանքների և Հարության մասին, թաղման կարգի, ապաշխարության երգաշարեր:
 
Եփրեմ Ասորու երկերի մեծ մասը հայացվել են 5-րդ դարում, գրչագրվել և շրջանառության մեջ մտել բազմաթիվ ընդօրինակություններով: Թարգմանվել են [[Հին Կտակարան|Հին]] և [[Նոր կտակարաններիկտակարան]]ների մեկնություններ, կցուրդներ, աղոթքներ, կանոններ, խրատներ, քարոզներ, ճառեր: Միայն հայերեն թարգմանությամբ պահպանվել են հոգևոր երգերի ժողովածուն (Մադրաշա), «Նիկոմեդիական եղերերգությունները», Գործք առաքելոցի, [[Պողոս առաքյալիառաքյալ]]ի 14 թղթերի մեկնությունները, Տատիանոսի Համաբարբառի մեկնության զգալի մասը, Հնգամատյանի[[Հնգամատյան]]ի, Հեսուի, Դատավորաց, Թագավորությանց, Մնացորդաց Ա և Բ գրքերի մեկնությունների համառոտ տարբերակները: Ասորու աշխատությունների հայերեն թարգմանություններն ունեն երկու կարևոր նշանակություն: Նախ՝ դրանք ներկայացնում են արմ.արևմտյան ազդեցությունից զերծ մնացած բնիկ [[Արամեերեն|արամեախոս]] քրիստոնեական աստվածաբանության յուրահատուկ գծերը և երկրորդ՝ դրանք շահեկան են աստվածաշնչյան բնագրերի, հատկապես Նոր կտակարանի ուսումնասիրության համար, որովհետև ստեղծված են ավելի վաղ, քան Նոր կտակարանի՝ մեզ հասած [[հունարեն]] և [[ասորերեն]] հնագույն ընդօրինակությունները:
 
Եփրեմ Ասորու գործերի հայերեն թարգմանությունների զգալի մասը, հատկապես մեկնություններն ու աղոթքները, բազմիցս վերահրատարակվել են: Հայ եկեղեցին ս. Եփրեմ Ասորու հիշատակը տոնում է տարին 2 անգամ՝ հունվարի 1-ի մերձակա շաբաթ օրը և հոկտեմբերի վերջին շաբաթ օրը՝ «երկոտասան վարդապետաց» հետ<ref>{{Գիրք:ՔՀՀ|344}}</ref>: