«Հայերը Չինաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
Ըստ պատմական աղբյուրների հայերը [[Չինաստան]]ում առաջին անգամ հիշատակվում են [[2-րդ դար]]ում։ Դրանք եղել են մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ։ Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական արշավանքներից հետո ([[13-րդ դար]]), երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսում։ Այնուհետև հայերը թափանցել են Չինաստանի խորքը և բնակվել ծովային շրջաններում։ Չինաստանի Կանտոն ([[Գուանչժոու]] ) քաղաքում մինչև [[1307]] թվականը կառուցվել է եկեղեցի՝ հարակից շինություններով։ [[17-րդ դար]]ում Կանտոնում բնակվում էր 30 հայ ընտանիք։ [[18-րդ դար]]ում ոչ մեծ առևտրավաններ են եղել [[Շանհայ]]ում։ [[19-րդ դար]]ում հայերի հոսք եղավ [[Հնդկաստան]]ից ու հարևան երկրներից։ Նրանք բնակվեցին [[Մուկդեն]]ում, [[Խարբին]]ում, [[Չանչուն]]ում, [[Շանհայ]]ում։ Չինաստանի հարավում բնակվում էին գլխավորապես նորջուղաեցիներ, արևելքում՝ ղարաբաղցիներ ու զանգեզուրցիներ։ Ամենահայաշատ քաղաքը Խարբինն էր։ Խարբինի համայնքը ուներ եկեղեցի, ներքին սահմանադրություն։ Այստեղ [[1930]]-ին հիմնվեց Արծիվ միությունը, Հայ երիտասարդական ակումբ, Հայ տիկնանց միությունը։ [[1937]]-ին [[Շանհայ]]ում կար 200 հայ ընտանիք (հետագայում նրանց թիվը հասավ 600-ի)։ Չինաստանում կային հայտնի հայ բժիշկներ, ինժեներներ, փաստաբաններ։ Առևտրում հայերը ունեին անգլիացիներին հավասար իրավունքներ, իրենց սեփական նավերը, գործարաններ (Կանտոնում)։ Կանտոնաբնակ չինարենի ուսուցիչ [[Հովհաննես Ղազարյան (ուսուցիչ)|Հովհաննես Ղազարյան]]ը հայերենից չինարեն է թարգմանել [[Աստվածաշունչ]]ը (չինարեն առաջին և լավագույն թարգմանությունը)։ Խարբինի առողջապահական գործը ղեկավարել է Ստեփան Մուղդեսյանը։ Չինահայերը չեն կորցրել կապը հայրենիքի հետ։ [[18-րդ դար]]ում չինահայեր Մնացական Ղասապյանը, Հովհաննես Մաթևոսյանը և ուրիշներ մեծ գումարներ են կտակել Հայաստանին, նոր Նախիջևանին։ Չիանաստանի հայերը տուժել են ճապոնական ներխուժումից։ Նրանք դիտվել են իբրև Ճապոնական կայսրության թշնամիներ և մեկուսացվել։ Նրանց մեծ մասը գաղթել է [[Ավստրալիա]], [[ԱՄՆ]], Մալայա և [[Ֆիլիպիններ]]։ Այժմ [[Չինաստան]]ում կան շատ քիչ թվով հայեր (մոտ 500 մարդ):
 
== Տես նաև ==