«Դաշտանային ցիկլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
Տող 29.
 
== Լյուտեինային փուլ ==
Լյուտեինային փուլը (դեղին մարմնիկի փուլ) ձվազատման և դաշտանային արյունահսությանարյունահոսության միջև ընկած ժամանակահատվածն է, որը բնորոշվում է դեղին մարմնիկի զարգացումով: Լյուտեինային փուլի տևողությունը 13-14 օր է (± 2 օր): Գրաֆյան բշտի պատռվելուց հետո բջիջներում կուտակվում են [[Լիպիդ|լիպիդներ]] և լյուտեինային պիգմենտ, որով էլ պայմանավորված է նրա դեղին գույնը: Փոփոխության ենթարկված գրաֆյան բուշտը սկսվում է կոչվել դեղին մամնիկ: Լյուտեինային փուլի տևողությունը կախված է դեղին մարմնիկի ֆունկցիոնալ շրջանից (10-12 օր), այդ ընթացքում դեղին մարմնիկն արտադրում է [[Պրոգեստերոն|պրոգեստերոն]], էստրադիոլ և անդրոգեններ: [[Էստրոգեններ|Էստրոգենի]] և պրոգեստերոնի ազդեցությամբ էնդոմետրիումի [[Գեղձ|գեղձերը]] հասունանում են, ենթարկվում են պրոլիֆերացիայի և սկսում արտադրել սեկրետ (արտազատական փուլ), արգանդը պատրաստվում է բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիային: Էստրոգենի և պրոգեստերոնի արտադրումն իր գագաթնակետին է հասնում լյուտեինային փուլի կեսերում, և ի պատասխան դրան նվազում է լյուտեինացնող և ֆոլիկուլ խթանող հորմոնների արտադրությունը:
 
[[Հղիություն (մարդ)|Հղիության]] առկայության պայմաններում դեղին մարմնիկը սկսում է արտադրել պրոգեստերոն այնքան ժամանակ մինչև [[Ընկերք|ընկերքը]] պատռվի և սկսվի պրոգեստերոնի ու էստրոգենի սինթեզը: