«Քարվաճառ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-(հարավ|հյուսիս)\-(արևելյան|արևմտյան) +\1\2); կոսմետիկ փոփոխություններ |
|||
Տող 71.
}}
'''Քարվաճառ''', քաղաք [[Արցախ|Արցախի Հանրապետության]]
== Անվանման ստուգաբանություն ==
Տող 94.
Քրդական ցեղերը մոտ [[1600]] թվականին վերաբնակեցվել են պարսկական իշխանությունների կողմից այն տարածք, որն այժմ գտնվում է Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի միջև։ Այդ քայլը ուներ իր նպատակը թուլացնել կապը Լեռնային Ղարաբաղի հայկական ղեկավարների և հիմնական հայկական տարածքների միջև։ Ավելի վաղ Քարվաճառի շրջանի իսլամադավան (քրդական և թուրքական) բնակչության մասը (ովքեր այստեղ ապրել են [[1990]]-ական թվականներին [[Արցախյան ազատամարտ]]ից առաջ) համարվում էին հարթավայրային Ղարաբաղի քոչվոր-վերաբնակների հետնորդները։ [[1924]] թվականին խորհրդային գիտնական Ե. Պչելինան արշավախմբի հետ լինելով Քրդական գավառում, հայտնել է, որ միջին դարերում այստեղ բնակվում էր քրիստոնեա-հայկական բնակչություն, ինչի մասին վկայում էին նաև նրան այդ տարածքում հանդիպած հնագիտական հուշարձանները։ Հայերի տեղահանումը իրենց հողերից նրա կողմից արձանագրվել է քրդական ազգային ավանդազրույցներում և տոհմաբանական զրույցներում, որտեղ ասվում էր եկվոր քրդերի մասին տվյալ տարածաշրջանում։
[[Նադիր շահ]]ը, ով պարսկական գահ է բարձրացել [[1736]] թվականին, իր թշնամիների՝ գանձակի խաների թուլացման համար, ովքեր նվիրված էին Սեֆյանների ընտանիքին, Ղարաբաղից Խորասան է վերաբնակեցրել բազմաթիվ քաջարների և Խամսայի մելիքներին հանել է Գյանջայի ենթակայությունից։ Սակայն 1747 թվականին Նադիր շահի մահը հանգեցրեց իր ստեղծած պետության փլուզմանը, [[Խորասան]]ից թուրքական ցեղերի վերադարձին և [[Խամսայի մելիքություններ]]ի ինքնուրույնության կորստին, որոնք հայտնվեցին Ղարաբաղի խանության ենթակայության տակ, որը ստեղծել է [[Պանախ Ալի-խան|Փանահ Ալի-
[[1805]] թվականին խանությունը միացել է [[Ռուսաստան]]ին, իսկ [[1822]] թվականին՝ վերացել և փոխակերպվել Ռուսական կայսրության նահանգի։ [[1840]] թվականին Ղարաբաղի նահանգը անվանափոխվել է [[Շուշիի գավառ]]ի, որը մտել է [[Կասպիական մարզ]]ի կազմի մեջ, [[1846]] թվականից՝ [[Շամախիի նահանգ]]ի ([[1859]] թվականին վերանվանվել է Բաքվի նահանգ), իսկ [[1867]] թվականից՝ [[Ելիզավետպոլի նահանգ]]ի կազմի մեջ։
|